Ջրհեղեղ Ավստրալիայում. կան զոհեր և անհետ կորածներ105 հեռախոսահամարը ներկա պահին չի սպասարկում. Երեւանի քաղաքապետարան
590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադևոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur
Զանգակատուն գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վարորդը հիվանդանոցում մահացել է Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը
Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ
Շուշան Փաշինյանն ավարտել է Գերմանիայի UWC Robert Bosch college-ըՈւկրաինան մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դաշնության մի շարք մարզերի վրաԱրմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըԳործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ ԱբրահամյանՔննիչը որոշում է կայացրել Անի Խաչատրյանի հայտնի հայտարարության մասով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան
590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք
Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը զիջեց «Նապոլի»-ին Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը և նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը
«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՈստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ
Մամուլ

Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Բաքու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած Հայաստան-Ադրբեջան կեղծ խաղաղության օրակարգը փաստացի փակուղում է հայտնվել, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության շուրջ դիվանագիտական հայտարարությունների պակաս չկա։ Ու չնայած, այսպես կոչված, սահմանազատման եւ սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովներն անգամ նախապես հայտարարված կանոնակարգը հաստատել չկարողացան, գործընթացի արտաքին շահառուները շարունակում են լավատեսություն տարածել։

Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարություններն այդ շարքից են։ Նախ, գործընթացի քավորը՝ Միացյալ Նահանգները, պետքարտուղարի մակարդակով հայտարարեց, թե «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ հասնելու վերջնական համաձայնության», չնայած Բլինքեն-Ալիեւ-Միրզոյան վաշինգտոնյան հանդիպումն ընդամենը հանդիպում էր՝ հանդիպման համար։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր խոսել հայ-ադրբեջանական հաշտեցման մասին․ «Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։ 

Իր հերթին Մակրոնը` նույն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, վերահաստատել է Փարիզի աջակցությունը Երեւանի ու Բաքվի երկխոսությանը, ինչպես նշել էր Ֆրանսիայի նախագահը, ուղղված հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրին հասնելուն։ Բոլոր կողմերի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է որեւէ արդյունք՝ թեկուզ թղթի վրա, գրանցելու ուղերձը։ Տարածաշրջանով հետաքրքրված ուժերն ուզում են հնարավորինս շուտ տեսնել դա՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, որոնց մասին առիթ ունեցել ենք խոսելու։ 

Ալիեւն իր հերթին վերջերս խոսել էր ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրման, այլ դրա սկզբունքների շուրջ համաձայնության նախաստորագրման մասին, չնայած Երեւանի պատրաստակամությանը՝ մեկ ամսում պայմանագիր ստորագրել։ Բաքվի նոր ու հերթական նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն է, ինչը, փաստացի, հուլիսի 4-ի ուղերձով Նիկոլ Փաշինյանն ընդունեց ի կատար։ 

«Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետեւ աշխատել տեքստի վրա»,- հուլիսի 1-ին ասել է Իլհամ Ալիեւը։ Ճիշտ է, Ալիեւը խոսում է ինչ-որ սկզբունքների նախաստորագրման մասին, բայց «մի քանի ամսվա ընթացքում» շեշտադրումը, այսինքն` նոյեմբերը, շարունակում է ակտուալ մնալ այն իմաստով, որ ավելի վաղ ադրբեջանական կողմն Ալիեւի խորհրդական Էլչին Ամիրբեկովի շուրթերով հայտարարել էր Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) միջազգային համաժողովի շրջանակներում փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ 

Դեռ մայիսի 7-ին՝ իր ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը համաձայն է մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, սակայն բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքները պետք է արձանագրել խաղաղության պայմանագրում։ Այս հայտարարությունները, իհարկե, պատահական լինել չեն կարող։ Մանավանդ որ COP-29 համաժողովի շրջանակում փաստաթղթի ստորագրման թեզը սկսել են շրջանառել նաեւ մերձիշխանական քարոզիչ-վերլուծաբանները։ Նրանցից, օրինակ, Արեգ Քոչինյանը, հանրային բաց փաստաթղթերի ու հայտարարությունների հիման վրա սեփական վերլուծություններն անելով, չէր բացառել, որ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը կարող է մեկնել Բաքու՝ մասնակցելու  ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսին ու հենց Բաքվում էլ նախաստորագրել ինչ-որ փաստաթուղթ։ «Չեմ բացառում, որ դա լինի հենց COP-ի ընթացքում, պայմանով, որ, իհարկե, Բաքվից վերադառնալուց Հայաստանի վարչապետն իր հետ կբերի նաեւ Բաքվում պահվող բոլոր ռազմագերիներին»,- «Ազատությանն» ասել էր իշխանական քարոզիչը։ Դաշտ նետված այս հայտարարությունը հիմք է տալիս չբացառելու, որ արդեն իսկ հասարակությունից թաքուն կուլիսային բանակցություններ կարող են ընթանալ Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցի շուրջ։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանում մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս է սպասվում։ Բաքվում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP-29-ի անցկացումը կայացել է Հայաստանի իշխանությունների զիջման շնորհիվ։ Հայաստանը հօգուտ Բաքվի հանել էր համաժողովն ընդունելու իր թեկնածությունը։ COP-29-ը գրանդիոզ միջոցառում է լինելու, այդ օրերին աշխարհի 198 երկրից հազարավոր գործարարներ, կլիմայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ կայցելեն Բաքու, եւ Ալիեւը լավագույնս կօգտագործի այդ հնարավորությունը՝ արցախյան վերջին պատերազմում իր հաղթանակն ամրագրելու եւ Արցախի զավթումը լեգիտիմացնելու համար։ Մի կողմից, Ալիեւը վերջնական փաստաթուղթ չի ստորագրի՝ իր զավթողական ձեռքերը որեւէ պարտավորությամբ չկապելու համար, որպեսզի նորանոր նախապայմաններով ավելին ստանա Հայաստանի թուլամորթ իշխանություններից, մյուս կողմից՝ նախաստորագրելով սկզբունքները, ինչպես ինքն է ասում, թղթով կամրագրի Փաշինյանի իշխանության կողմից սկուտեղի վրա իրեն մատուցված Արցախը՝ «որպես Ադրբեջանի մաս»։

Ալիեւը հասկանում է, որ հարմար պահից պետք է օգտվել․ փոխվում է միջազգային իրավիճակը, փոխվում են տրամադրությունները նաեւ Հայաստանի ներսում։ Փաշինյանի վարկանիշն ամեն օրվա հետ էլ ավելի է ձգտում զրոյի, մի օր նա կարող է նաեւ իշխանություն չլինել։