Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա կապակցությամբ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին․
«Ամենաջերմ շնորհավորանքները Չեռնոգորիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։
Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»։