Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը
Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ
Շուշան Փաշինյանն ավարտել է Գերմանիայի UWC Robert Bosch college-ըՈւկրաինան մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դաշնության մի շարք մարզերի վրաԱրմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըԳործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ ԱբրահամյանՔննիչը որոշում է կայացրել Անի Խաչատրյանի հայտնի հայտարարության մասով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան
590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք
Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը զիջեց «Նապոլի»-ին Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը և նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը
«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՈստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Հասարակություն

Արցախցիները հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ և ներկայացրել իրենց պահանջները

Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացված ակցիայի 4 մասնակիցներից բաղկացած խումբը, որը պահանջում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պատմամշակութային, հոգևոր հուշարձանները և մասնավոր սեփականությունը պահպանելու համար, հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակում և տևել է մեկ ու կես ժամ Chatham House ձևաչափով, ուստի ներկայացնում ենք միայն որոշ ընդհանրացումներ:

Ակցիայի մասնակիցները բարձրացրել են հետևյալ հարցերը.

  • Արցախի հարցը քաղաքական և իրավական մակարդակից իջեցվել է հումանիտար մակարդակի: Արցախցիների իրավունքները պաշտպանված չեն: Հայաստանի կառավարությունը չի ներկայացնում և չի պաշտպանում արցախցիների շահերը: Արցախցիներին, որոնք ժամանակավոր կորցրել են հայրենիքը, իրենց տները, ունեցվածքը, գերեզմանոցները և ժառանգությունը Արցախում, հայտնվելով հայրենիքից դուրս, զրկում են նաև իրենց իրավունքներից՝ ինքնորոշման, պատմական տարածքում ապրելու, գույքային իրավունքներից:
  • Այս պայմաններում ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք Արցախի հարցը փակված: Եթե այո, ապա ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը, շրջափակումը, էթնիկ զտումները հակամարտությունը լուծելու ընդունելի մեթոդ: Եթե ոչ, ապա արդյո՞ք կազմակերպությունն ունի խնդրի լուծման տեսլական:
  • Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը Ադրբեջանին ստիպել կատարելու Հաագայի դատարանի որոշումները: Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հրատապ միջոցների կիրառման մասին՝ հիմնված Հայաստանի կողմից ներկայացված հայցի վրա «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում, որը քննվում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում: Այն պարտավորեցնում է Ադրբեջանին, ի թիվս այլ հարցերի, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների և արտեֆակտերի դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները: Երկրորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Այս որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից մեկնած անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը: Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել և չոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և սեփականությունը հաստատող փաստաթղթերը: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու մեր մասնավոր սեփականությունը և հոգևոր-մշակութային ժառանգությունը մինչև մեր վերադարձը:
  • Մանրամասն՝ նկարների եւ այլ նյութերի միջոցով ներկայացվել են հայկական պատմամշակութային, հոգևոր ժառանգության, ինչպես նաև մասնավոր սեփականության և ամբողջական բնակավայրերի ոչնչացման օրինակներ՝ ինչը «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածի խախտում է:
  • Ներկայացվել են արցախցիների վերադարձի իրավունքը՝ այնպիսի պայմաններով, որոնք համարում են ողջամիտ և միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ պայմանները շարադրված են միջազգային կառույցներին ուղղված նամակ-դիմումի մեջ, որը ստորագրել են Արցախի 215 հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժեր:
  • Բարձրացվել է Բաքվում գտնվող հայ գերիների դեռևս չլուծված հարցը:
  • Հայտարարվել է ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսը (COP19) Բաքվում անցկացնելու որոշման սխալ բնույթի մասին և ասվել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Բաքու կարող է արդարացված լինել, եթե նրանք օգտվեն առիթից, այցելեն Արցախ և պատասխանեն հարցին՝ «ինչո՞ւ Արցախում հայեր չկան»:
  • Բոլոր քննարկված հիմնախնդիրները գրանցվել են Ֆրանսուազ Ժակոբի կողմից, ով իր հերթին խոստացել է ներկայացնել կազմակերպության համապատասխան մարմիններին: