Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Այս մասին հայտնում է էստոնական ERR պորտալը։
Առավոտյան երկրի կառավարությունը գումարել է արտահերթ նիստ, ինչի ժամանակ հրապարակվել է որոշումը։
Կալլասը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին։ Այս որոշման պատճառն այն է, որ նա առաջադրվել է որպես ԵՄ դիվանագիտության ղեկավարի թեկնածու՝ Ժոզեպ Բորելի փոխարեն։