Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամՏեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանըՀայաստանի հետ խաղաղությունը կմեծացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ. ING GroupԱրսեն Թորոսյանը Հռոմում էԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս9 ամսական երեխայի մայրը գնալու է բանտ. ինչ է կատարվել դատարանում. «Հրապարակ» Դանակահարություն՝ գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինԴուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը. Խաչիկ Աբաջյանի նամակը՝ ԵՊՀ ռեկտորինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Դատարանը կալանավորեց մի քանի ամսական երեխայի մորը. ահազանգ (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածելԿանեփի 1,000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Հասարակություն

«Վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը»․ Վահան Քերոբյան

Արդեն մեկ ամիս է, ինչ ես վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վահան Քերոբյանը։

«Առաջինը, ինչի մասին ուզում եմ կիսվել հիմա, Մանթաշյանց գործարարների միությանն իմ վերամիանալն ու Մանթաշյանց 100 հարթակում իմ առաքելության մասին է։

Որպես նախաբան պետք է ասել, որ Մանթաշյանցն արդեն 5 տարեկան է և միավորում է 620 հայ բիզնեսմենների՝ մոտ 10 երկրի 17 մասնաճյուղերում։ Այն հանդիսանում է երևի թե ամենաակտիվ և ամենախոշոր հայ գործարարների ցանցը, որտեղ գործարարները ձևավորում են կապեր, կիսվում են իրենց փորձով, ձեռք են բերում նոր և արդիական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև իրենց ընդհանուր շահն են ներկայացնում պետական և այլ մարմինների հետ հաղորդակցվելիս։

Մանթաշյանց 100-ը, որի զարգացմանը ես տրամադրելու եմ իմ ժամանակի մի մասը, նպատակ ունի միավորել խոշոր հայ գործարարներին՝ ձևավորելու անհրաժեշտ ձգտում, գիտելիք և հմտություններ՝ կերտելու միջազգային մրցունակ ընկերություններ և/կամ օգնել դրանք էլ ավելի զարգացնել։ Պատրաստակամությամբ կպատմեմ, թե ինչ գործիքներով ենք պլանավորում դրան հասնել։ Այս հարթակին կարող են անդամակցել միայն այն գործարարները, ովքեր ունեն 4մլրդ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնես Հայաստանում, կամ 50մլն ԱՄՆ դոլարից ավելի շրջանառությամբ բիզնես՝ եթե այլ երկրներից են։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կմիանան այս հարթակին, կարճ ժամանակ անց կզգան դրա արդյունավետ և օգտակար լինելը։

Մանթաշյանց գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը, այլ կազմակերպություններ և անձնինք տարբեր ձևաչափերով հանդես եկան ի պաշտպանություն ինձ՝ հրապարակային ելույթներով, ոչ հրապարակային հանդիպումներով, ինչպես նաև հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ երաշխավորություններով փոխարինել իմ տնային կալանքի խափանման միջոցը։ Երկու-երեք օրում 45 հեղինակավոր գործիչներ և գործարարներ այդպիսի դիմումներ ներկայացրեցին իրավապահներին։ Վստահ եմ, որ այդ թիվը կբազմապատկվեր, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։

Ես, նախարար եղած ժամանակ, մեծ կարևորություն եմ տվել պետություն-մասնավոր երկխոսությանը, որպեսզի հնարավորինս ուժեղանան տարբեր միությունները, ասոցիացիաներն ու ակումբները, որոնք կարող են հակակշիռ լինել պետական կառույցներին՝ դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց։ Դրան հասնելու համար հաճախակի և պարբերական են եղել հանդիպումները և համագործակցությունը ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ նմանատիպ կազմակերպությունների հետ, որի արդյունքում լուծվել են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, ինչպես նաև կանխվել են բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ։ Նման կազմակերպությունների ուժեղանալը նաև կարևորագույն հենասյուն է ժողովրդավարության կայացման համար»,- նշել է Քերոբյանը։