Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը թմրանյութ էր պատրաստել իր աճեցրած կանեփից (տեսանյութ) Հակոբ Արշակյանը գործուղվում է Դուբայ Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան Արցախցիները կռվել են ու պայքարել, բարոյական, արժեքային առաքինության խնդրի հարցն է․ քաղաքագետ Փրկարարի առաքելությունը ՀՀ-ն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է․ ՆԳՆ Արցախը հանձնեն թշնամուն և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ ԱԺ նախագահը թքեց բոլորիս երեսին․ Բեգլարյան Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ կարևորել է փոխգործակցության առավել սերտացումը Երկար ժամանակով ջուր չի լինելու 60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրերն են Մալենան և Բրյունետը Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Թուրքիայում նախապատրաստվում են ցունամիներին և երկրաշարժերիՈղբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Վերջին 6 տարիներին Հայաստանում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով. ԱԱԾ պահեստազորի սպաներ Պատանդներին չվերադարձնելու դեպքում ՑԱԽԱԼ-ը վերջնականապես կջախջախի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու Ի պատասխան Սիմոնյանի «մնայիք, կռվեիք»-ին, հրապարակում եմ Արցախի ՊԲ նահատակ զինծառայողների անունները Ե՞րբ 50 հզ․ խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ հայ ժողովրդի կամքը․Մարուքյանը՝ ԵՄ-ին միանալու մասին ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական քաղաքական զարգացումները և տարածաշրջանը Ադրբեջանական բանակը կորուստ ունի ՀՀ ՊՆ նախարարի հետ քննարկեցինք համագործակցության շուրջ արձանագրված առաջընթացը․ Հնդկաստանի ՊՆ նախարար Ո՞վ և և ո՞ւմ հողում է կառուցել Արցախի ճարտարապետական գոհարները․ ռուս գիտնականի հետազոտությունը ԵՏՀ-ն զգալի արդյունքներ է գրանցել վստահելի տեղեկատվության փոխանակման ուղղությամբ Գորիս-Հարժիս-Սիսիան ճանապարհին բուք է, ինչ իրավիճակ է ճանապարհներին
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
Փաշինյանը ՀՀ-ԵՄ շուրջ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել ԱԳՆ-ում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ քննարկում է անցկացվել Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը Պայքարելով վարչակազմի դեմ` դու պաշտպանում ես ընտանիքդ․ Ռուբեն Վարդանյան Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
Զոհվածների ծնողներին փնթիներ չեմ ասել, չի կարող այդպիսի բան լինել. Աջափնյակի թաղապետ (տեսանյութ) Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդներին, սակայն միայն մեկ պայմանովԿԳՄՍ նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր Ստեփանավանի չգործող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույց (տեսանյութ) Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ. Սպերցյան Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել էՎանաշեն գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն. վերջինը հայտնվել է մայթին. կա վիրավոր Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆԻնտերնետ շահումով խաղերում ստվերային մեխանիզմների բացահայտման նպատակով համագործակցության հուշագիր է կնքվել10 օրվա տվյալները մի փոքր օրինակ են հայտարարագրման համակարգի փորձանքների մասին․ Մեսրոպ ԱռաքելյանՍոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿԳործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն ՍիմոնյանինՍուրճի ապարատների համար նախատեսված ամսական տուրքի չափը նվազեցվել է. ՀովհաննիսյանԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքըԽորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան
Մամուլ

«...Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում: Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

Բայց թիվը՝ դեռ իր հերթին: Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում... Այն «նախկինների» ժամանակվա Փաշինյանը ասում էր. «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը որոշել է «հակառակ կողմից կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին «սուր-սուր» արտահայտվում էր: Դե, ոստիկանապետությունն արդեն ավելի քան իրագործել է: Ոստիկանապետության պադավատապետացումն ընթացքի մեջ է ու նոր բարձունքներ է գրավում, այդ թվում՝ հարկատուների միջոցները մսխելու իմաստով: Ի դեպ, ընդդիմադիր «աշխատող» Փաշինյանը ժամանակին մի այդպիսի կարգախոս էլ ուներ՝ «ոչ Հայաստանի ադրբեջանականացմանը»:

Արդեն պարզ է, թե ինչ աղետի մասին է դա վկայում: Բայց շարունակենք այս «պադավատապետության» դիտարկումները: Նույն փաշինյանական կարկառունները դեռևս 2018-ին լիաբերան հայտարարում էին ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու մասին, այլև «հեղափոխական» գաղափարներ էին առաջ մղում, թե մի քանի հատ «պադավատ» կարելի է թողնել, մյուսները թող տաքսիներով գործի գնան: Հայտարարում էին, թե նախատեսում են 90 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Կառավարության վերջին նիստի որոշումն ու միլիարդից ավելի հատկացում անելը վկայում են, թե ինչ «կրճատել» են «կրճատել»: Դե, «պադավատը», պետք է ենթադրել, շատ ավելի հրատապ, կենսական խնդիր է, դա հո թոշա՞կ չէ, որ 2 տարին մեկ մի 3000 դրամով բարձրացնեն կամ չբարձրացնեն: Պադավատը, դա... պադավա՜տ է (փաշինյանական ոճով ասած): Ու եթե միայն դա լիներ: Փաշինյանի կառավարությունը, առհասարակ քպական իշխանությունը, չնայած պաշտոնավարում է 6 տարի, բայց արդեն հասցրել է տալ-անցնել իր նախորդներին՝ պետական միջոցների հաշվին օտարերկրյա ճամփորդությունների, վոյաժների, շրջագայությունների հարցերում: Դե, պարգևավճարների մասին լռում ենք:

Ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ պետական միջոցների հաշվին շրջագայելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ֆռֆռալու, ալամ-աշխարհ պտույտ գալու համար: Էլի թող ճամփորդեին, բայց դրանից գոնե ինչ-որ օգուտ լիներ երկրին, պետությանը, պետության անվտանգության ապահովմանը: Չէ, միայն վնաս է: Կամ զուտ տուրիստ են գնում, կամ գնում են՝ թշնամիներին որևէ բան հանձնելու կամ հանձնել խոստանալու հետ կապված, կամ էլ՝ իշխանության հաճույքները վայելելու: Հատկանշական է, որ դա անում են նրանք, առաջին հերթին՝ Փաշինյանը, որ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում առ այն, թե իշխանության լինելը տառապանք է, չարչարանք է, այլ ոչ թե վայելք: Դե, սա արդեն «ինչ ասում է, դուք հակառակը հասկացեք» դրսևորումների շարքից է: Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ չեն հեռանում: Դե, պատասխանատվության վախը հասկանալի է, դա՝ իր հերթին: Բայց իշխանության տված վայելքները երևի ուրիշ քաղցրություն ունեն քպականների համար: Այս ամենը թողնեն ու վերադառնան իրենց «կոտրված տաշտակի՞ն»: Այն էլ՝ լավագույն դեպքում: Նրանք հո իրենց անցյալը չեն մոռացել...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: