ԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտԽոշոր վթար, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107»-ը, վիրավnրները ոստիկանության ծառայողներ են․ ShamshyanԴոլարն ու եվրոն էժանացել ենԳլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՆերքին Շենգավիթի խանութներից մեկում մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք են հայտնաբերելՀետևից խփողները և իմ ընկեր Արթուր Սարգսյանը. Լիլիթ ԳալստյանԱստծո տան դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ. Ահարոն քահանա ՄելքումյանՉեն տրամադրում ձայնագրությունները․ ի՞նչ է տեղի ունեցել Արթուր Սարգսյանի դատական նիստի ժամանակ (տեսանյութ)Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Փաշինյան
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին. ԶախարովաՆոր նշանակումներ Մայր աթոռում
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. ԴատախազությունԱրցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ (տեսանյութ)ԱՄՆ-ն միջնորդական դեր ունի Երևան-Բաքու գործընթացում, չնայած հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն ՍարգսյանԵկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար. Վահե ՀովհաննիսյանՎաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցըՍրանք ուղղակի բռնաճնշումներ չեն, սա պայմանավորվածությունների արդյունք է Էրդողանի և Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժածՀրայր սարկավագ Հակոբյանը մեղադրվում է զուտ նրա համար, որ Բագրատ Սրբազանի կողքին է եղել․ փաստաբան (տեսանյութ)
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ-ն ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների մասին
Ստեղծե'ք հավասար պայմաններ և հրապարակե'ք այն ձայնագրությունները, որ քննչական մարմնի որակմամբ, կենցաղային բնույթ են գրում, ու բոլորը կհասկանան․ փաստաբան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Արմեն Դանիելյանի որոշման վերաբերյալ
Մամուլ

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սարերի հետևում չէ, այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը շատ զգուշավոր քաղաքականություն է վարում։ Ըստ էության, հասկանում են, որ ժողովուրդը այդ որոշման դեմ հաստատ կըմբոստանա, ինչպես տեղի ունեցավ տարեսկզբին, երբ ՀՀ ՊԵԿ-ը փորձեց գործարկել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացած եկամտից պետք է հարկ վճարեին նաև Հայաստանում, ինչը և ժողովրդի մեջ բողոքի հերթական ալիք բարձրանալու պատճառ դարձավ։ ՊԵԿ-ի որոշման դեմ բողոքողներն առանց ընդգծված առաջնորդ, շատ արագ ոտքի ելան, ինքնակազմակերպվեցին, ճանապարհներ փակեցին ու իշխանություններից պահանջեցին չեղարկել, իրենց բնորոշմամբ, այդ անարդար որոշումը։

Վարչախումբը տեսավ, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները շատ վճռական են տրամադրված, հասկացան, որ շատերը պարզապես վարկ ու պարտք փակելու և գոյություն պահելու խնդիր ունեն, հետևաբար չէր կարելի բացառել, որ խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները ծայրահեղ գործողությունների կդիմեին, ուստի, ինքնապահպանման բնազդից դրդված, շատ արագ կողմնորոշվեցին ու հասկացան նաև, որ անհնազանդության ակցիաները կարող են ինքնաբերաբար ընդլայնվել և Գեղարքունիքի ու Լոռու մարզերից տարածվել ամբողջ հանրապետությունով մեկ։ Մինչ ընդդիմությունը մտածում էր, թե ինչպես այս բողոքի ալիքը օգտագործի, իշխանությունները արագացված տեմպերով զայրացած բողոքողներին ընդառաջ գնացին, ավելի ճիշտ՝ նրանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ու այս թեման, կարծես, առայժմ փակված է։

Իսկ իրականում այս խնդիրը իր վերջնական լուծումը չի ստացել, ուղղակի այդպես «սառեցված» վիճակում դեռ երկար ժամանակ կարող է մնալ։ Ահա փողոցային պայքարով լոկալ խնդիր լուծելու մի օրինակ, որը ցույց տվեցին մեր շատ հարգելի «խոպանչիները», և որին չէին նախորդել քաղաքագիտական քննարկումներ ու «կլոր սեղանների» կազմակերպումներ։ Նրանց պայքարի հաջողության բանալին ու ամենաառանցքային գործոնը շատ հզոր մոտիվացիան էր, որը հնչում է այսպես. «Ընտանիքը սրբություն է, այն պարտավոր ենք պահել ու պահպանել»։ Ինչպես հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, այն ժամանակ էլ Գեղարքունիքի մարզում իշխանությունները կարող էին անհամաչափ բիրտ ուժ գործադրել, սադրանքների գնալ, խլացուցիչ նռնակներ կիրառել, բողոքողներին բերման ենթարկել և այլն, բայց չարեցին, որովհետև վստահ էին, որ դա չէր աշխատելու, և բողոքի ալիքը կարող էր համազգայինի վերածվելով՝ անկառավարելի դարձնել ժողովրդի ցասումը։ Այստեղից պետք է հետևություն անենք, որ իշխանափոխության գլխավոր բանալին ևս ճիշտ մոտիվացիայի առկայությունն է։ Հասարակությունը շատ թեթև է տանում իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային կեցվածքն ու որոշումները։

Օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցից դուրս մղելու իշխանությունների որոշումը, կարելի է ասել, չհանդիպեց հանրային դիմադրության։ Մի քանի հորդորներ ու հայտարարություններ Հայ առաքելական եկեղեցու կողմից, մի քանի հայտարարություններ էլ այս ու այն կողմից հնչեցին, ու վերջ, հանձնվեցինք, ինչի մասին օրերս Վեհափառ հայրապետն էլ խոսեց, ճարահատյալ ու ցավով նշեց, որ ևս երկու տարի բարձր դասարաններում այն կդասավանդվի, իսկ 2026 թվականից ամբողջությամբ դուրս կմղվի ուսումնական հաստատություններից։ Չհամախմբվեցինք ու չկանխեցինք այս խայտառակությունը, և սրան հաջորդեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու անմիտ նախաձեռնությունը։ Եթե սրա դեմն էլ չառնենք, ապա սրան էլ կհաջորդի մեկ այլ «աննախադեպ» որոշում, ու այսպես շարունակ։

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները, որոնք ոչ միայն հասարակության որևէ մի շերտին են վերաբերում, այլ ունի համազգային նշանակություն, ուստի տրամաբանորեն դա կարող է հիմք դառնալ համազգային արդարացի դժգոհության։ Այս մարդիկ մուրճն առել ու հայ ազգի ինքնության հիմքերն են փորփրում, փոխանակ մուրճն իր նշանակությամբ օգտագործեն։ Չունե՞նք մոտիվացիա այս ամենի դեմ պայքարելու համար։ Վստահ եմ՝ ունենք։ Այստեղ տեղին է հիշել Քրիստոսի խոսքը. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ»»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: