Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտԽոշոր վթար, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107»-ը, վիրավnրները ոստիկանության ծառայողներ են․ ShamshyanԴոլարն ու եվրոն էժանացել ենԳլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՆերքին Շենգավիթի խանութներից մեկում մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք են հայտնաբերելՀետևից խփողները և իմ ընկեր Արթուր Սարգսյանը. Լիլիթ ԳալստյանԱստծո տան դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ. Ահարոն քահանա ՄելքումյանՉեն տրամադրում ձայնագրությունները․ ի՞նչ է տեղի ունեցել Արթուր Սարգսյանի դատական նիստի ժամանակ (տեսանյութ)Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Փաշինյան
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին. ԶախարովաՆոր նշանակումներ Մայր աթոռում
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. ԴատախազությունԱրցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ (տեսանյութ)ԱՄՆ-ն միջնորդական դեր ունի Երևան-Բաքու գործընթացում, չնայած հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն ՍարգսյանԵկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար. Վահե ՀովհաննիսյանՎաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցըՍրանք ուղղակի բռնաճնշումներ չեն, սա պայմանավորվածությունների արդյունք է Էրդողանի և Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժածՀրայր սարկավագ Հակոբյանը մեղադրվում է զուտ նրա համար, որ Բագրատ Սրբազանի կողքին է եղել․ փաստաբան (տեսանյութ)
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ-ն ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների մասին
Ստեղծե'ք հավասար պայմաններ և հրապարակե'ք այն ձայնագրությունները, որ քննչական մարմնի որակմամբ, կենցաղային բնույթ են գրում, ու բոլորը կհասկանան․ փաստաբան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Արմեն Դանիելյանի որոշման վերաբերյալԵՊՀ-ում կադրային ջարդ է. քաղաքացիական հայացքների համար ԵՊՀ-ից ազատվել է Էդուարդ Գալստյանը
«Առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ». Խաչիկ Աբաջյանն ազատվել է ԵՊՀ-ից
Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆԲռատ, եթե առաջարկ չունեք, ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ թքած ունի ձեր վրա, ինչի՞ եք լռվել ԱԺ-ում ռեժիմով տփոց ուտում, դրա կայֆը կասե՞ս. Նարեկ Մալյանը` Իշխան Սաղաթելյանին
Մամուլ

Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում այնպիսի հանրային մոտեցում է ձևավորվել, որ Արևմուտքն է Հայաստանի գլխավոր աջակիցը տարածաշրջանում, և արևմտյան երկրները թույլ չեն տա, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, մանավանդ որ խոսվում է, թե կլիմայական համաժողովից հետո՝ նոյեմբերին, Բաքուն նախապատրաստվում է հերթական ագրեսիան ձեռնարկել։ Այսպիսի մոտեցման ձևավորմանը նպաստում են նաև Բաքվից ու Անկարայից հնչող այնպիսի հայտարարությունները, թե Հայաստանը աջակցություն է վայելում որոշ արևմտյան երկրների կողմից, որոնք, իբր թե, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե իսկապես Արևմուտքը կգնա՞ Բաքվի ախորժակը զսպելու ուղղությամբ, կարելի է գտնել անցած մի քանի տարվա ու դեռևս թարմ իրադարձությունները դիտարկելու արդյունքում։

Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես գերտերություն։ 2020 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, որի ժամանակ էլ ԱՄՆից հայտարարություններ հնչեցին, թե կոչ են անում հրադադար հաստատել, բայց ամերիկյան կողմից այդպես էլ անհրաժեշտ միջամտություն տեղի չունեցավ ռազմական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Փոխարենն ուշացումով, երբ արդեն հայկական կողմի վիճակը բավական բարդ էր, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը։ Իսկ ահա 2021 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ արեց զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից, բայց այդ կոչին որևէ կոնկրետ քայլ չհետևեց։ Ու այդպես էլ ՀՀ ինքնիշխան տարածքները մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Արդյո՞ք Վաշինգտոնն ի վիճակի չէր Ադրբեջանի վրա ազդել։ Եթե նայում ենք ԱՄՆ ունեցած համաշխարհային ազդեցությանը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող էր ընդամենը ժամերի հարց լինել։

Մի քանի պատժամիջոցների մասին հայտարարությունը բավական էր, որ Ալիևը խելոքանար։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զսպող քայլեր չձեռնարկվեցին նաև այն ժամանակ, երբ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման էր ենթարկվում։ Մի քանի կոնգրեսականներ ուղերձներ էին հղում իրենց իշխանություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չէր շարժվում։ Իսկ ահա անցած տարվա սեպտեմբերին Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սենատորներին հավաստիացնում էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, սակայն օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա ու բռնի տեղահանության ենթարկեց արցախահայությանը։

Արցախում ցեղասպանական գործողությունների իրականացումից հետո Բայդենի վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին, այն էլ՝ այնպիսի առաքելությամբ, որ արցախցիներին որոշակի հումանիտար օգնություն տրամադրվի։ Իհարկե, բացարձակ անընդունելի է թերագնահատել մարդասիրական աջակցության կարևորությունը, սակայն արդյո՞ք միայն արցախցիներին տրամադրվող այդ օգնությունը հարցի լուծում էր, երբ մարդիկ ամիսներ շարունակ շրջափակման զրկանքները կրելուց հետո հիմա էլ զրկվում են իրենց տուն ու տեղից ու ընդհանրապես հայրենիքից։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն օրերս կրկին Հայաստան էր այցելել, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը նպաստելու հարցով։ Ու Արցախի հայաթափման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Պետքարտուղարությունում ուսումնասիրում են տեղի ունեցած իրադարձությունները։

Բայց հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները փաստագրված են ու տեղի են ունեցել ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ու ամեն ինչ այնքան պարզ է, որ տևական ուսումնասիրության կարիք անգամ չկա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում իրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ համապատասխան հետևանքներով։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասել էր, որ իմաստ չունի գնալ Շուշի, սակայն երկու օր անց նա ոչ միայն այցելեց այդ քաղաք, այլև բառ անգամ չարտաբերեց էթնիկ զտումների, արցախահայության բռնի տեղահանության ու Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Սակայն ամենազարմանալին այն է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ հեռախոսազրույց է ունենում Ալիևի հետ ու հորդորում նրան գերիներին ազատ արձակել, սակայն այդ հորդորներից հետո գերիներին ազատ արձակելու մասով որևէ տեղաշարժ չի արձանագրվում։

Դրան զուգահեռ ամերիկյան պաշտոնյաները նշում են, թե աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն բանակցությունները կողմերի միջև տեղի են ունենում գլխավորապես առանց միջնորդների, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա և հող նախապատրաստում նոր հարձակման համար։ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մասնավորաբար կարող էր դրսևորվել այնպես, որ Վաշինգտոնը միջնորդի, ինչու չէ՝ նաև երաշխավորի դեր ստանձներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաշտության պայմանագրի կնքման համատեքստում։ Այլապես ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությունները վերածվում են դատարկ խոսքերի։ Եվ ուշագրավ է նաև, որ ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ քննադատում են Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որով կանաչ լույս է վառվում բռնապետական Ալիևի վարչակազմի առաջ, որը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: