Հիմա ամերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել. 3ոխարենը խոստանում են «խաղաղություն». Անդրանիկ Թևանյան

Հայաստանի նշաձողը․ չակնկալիքների քաղաքականություն Երբ պաշտոնական Վաշինգտոնից հնչում է տեսակետ, որ հանուն խաղաղության Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարեն, դա «թարգմանաբար» նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում գնալ հերթական միակողմանի զիջումների, որոնք, սակայն, չեն բերելու խաղաղության։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են Հայաստանի համար չակնկալիքների պայքար մղել՝ փոխարենը խոստանալով աչք փակել ոստիկանապետություն կառուցելու և մարդու իրավունքները բռնաբարելու վրա։ ԱՄՆ–ը «ժողովրդավարական ռասիզմ» է բանեցնում Հայաստանի դեմ։
Վաշինգտոնի ուզածը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Դրա գինը մինչև 2023–ի սեպտեմբեր Արցախն էր։ Հիմա անցել են Հայաստանով վճարելու ռեժիմին։