Պայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամՏեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանըՀայաստանի հետ խաղաղությունը կմեծացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ. ING GroupԱրսեն Թորոսյանը Հռոմում էԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս9 ամսական երեխայի մայրը գնալու է բանտ. ինչ է կատարվել դատարանում. «Հրապարակ» Դանակահարություն՝ գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինԴուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը. Խաչիկ Աբաջյանի նամակը՝ ԵՊՀ ռեկտորինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Դատարանը կալանավորեց մի քանի ամսական երեխայի մորը. ահազանգ (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածելԿանեփի 1,000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել. «Հետք»Քրդերը Իրաքում զինաթափվում են և այրում զենքերը
Քաղաքականություն

ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը արդյո՞ք տեղյակ չէ Արցախի էթնիկ զտումից, պատերազմից ու հումանիտար աղետից

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևան APA գործակալությանը տրված իր հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք COP 29 միջոցառմանը, մի շարք դիտարկումներ է կատարել, որոնք հավելյալ պարզաբանման կարիք ունեն։
 
ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը նշել է, որ COP29-ը պետք է հիմնված լինի COP28-ում ձեռք բերված շրջադարձային համաձայնությունների վրա, որոնք ենթադրում են վերականգնվող էներգիայի անցման արագացում՝ հանածո էներգիայի չափաբաժնի նվազմամբ, արտանետումների նվազեցման ուժեղացված քաղաքականություն և կլիմայի փոփոխության կանխմանը միտված ֆինանսավորում զարգացած երկրների շրջանում։ Նա նաև նշել է, որ COP29-ից գլոբալ ակնկալիքները Ադրբեջանում ՄԱԿ-ի թիմը տեսնում է որպես հնարավորություն:
 
ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի նման ձևակերպումներից հետո մեծ և տրամաբանական հարց է առաջանում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևան ծանոթ է ադրբեջանական և համաշխարհային իրողություններին, թե գտնվում է մեկ այլ զուգահեռ իրականության մեջ, որը թե՛ միջազգային հանրությանը, թե՛ տեղական միջավայրին պարտադրում են ադրբեջանական իշխանությունները։
 
Իսկզբանե զավեշտալի է, որ Հանածո էներգիայից հրաժարվելու համաշխարհային միջոցառումն անցկացվում է մի երկրում, որը վաղուց հանդիսանում է հենց նման էներգիայի մատակարարներից մեկը։ Կամ մի՞թե Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը տեղյակ չէ Ադրբեջանում արտանետումերի ծավալների և շրջակա միջավայրի, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության վրա ունեցած ազդեցության մասին։ Ավելի զավեշտալի է այն վստահությունը, որ, ըստ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի, ՄԱԿ-ը տեսնում է Ադրբեջանի հնարավորությունները։ Իսկ արդյո՞ք ՄԱԿ-ը չտեսավ այն արգելված պատերազմական միջոցների կիրառումը 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնք հսկայական անտառածածկ տարածքների ոչնչացման պատճառ դարձան, արդյո՞ք ՄԱԿ-ը չտեսավ, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները «էկոակտիվիստների պայքարը» միջոց և գործիք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հումանիտար աղետ հարուցելու համար, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները ուժ կիրառում տարեց քաղաքացիների նկատմամբ, ովքեր բողոքի ձայն էին բարձրացրել հենց շրջակա միջավայրի աղտոտման կապակցությամբ։
 
Եվ վերջապես Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողն արդյո՞ք տեղյակ չի եղել 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում հայության նկատմամբ էթնիկ և ռասայական ատելության հիմքով իրականացված էթնիկ զտման քաղաքականության մասին, որի հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը վերածվել է փախստականի՝ զրկված իր բնօրրան վերադարձի կենսական իրավունքից։ Հավանաբար ՄԱԿ-ում տեղյակ են նաև, որ նման քաղաքականությունն ամենևին նորույթ չէ ադրբեջանական վարչակարգերի համար, որոնք 1988-1992 թթ․ իրականացրել են պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության էթնիկ զտումները և դրանց հետևած հայկական մշակութային միջավայրի ոչնչացումն ու պղծումը։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողին իր հայտարարությունները համապատասխանեցնել առկա իրողություններին և չդառնալ ադրբեջանական վարչակարգի գործիքը միջազգային հանրությանը մոլորեցնելու ճանապարհին։ Պետք է պարզապես արձանագրել այն հանգամանքը, որ մարդու հիմնարար իրավունքները արմատապես ոտնահարող, այս կապակցությամբ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չիրականացնող, պետականորեն էթնիկ և ռասայական ատելություն քարոզող պետությունը չի կարող իրապես մտահոգվել շրջակա միջավայրի պահպանության կամ կլիմայական փոփոխությունների խնդրով։