«Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»` դուրս մնալով Չեմպիոնների լիգայից

Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում ընդունել է Մինսկի «Դինամոյին»։
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0:1 հաշվով պարտվել է Մինսկի «Դինամոյին»` դուրս մնալով Չեմպիոնների լիգայից։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի։
«Փյունիկը» եվրագավաթներում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում։