Բուդապեշտում կարծում են, որ միայն Թրամփը կկարողանա ռուս-ուկրաինական կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերջերս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կիսվել է նրա հետ Ռուսաստան և Չինաստան կատարած իր այցերի արդյունքներով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոն։
«Նրանք քննարկել են ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է նա գործակալությանը:
Ըստ Սիյարտոյի՝ այժմ աշխարհում չկա մեկ համաշխարհային առաջնորդ, ով կկարողանա բանակցային սեղանի շուրջ բերել ուկրաինական հակամարտության երկու կողմերին, իսկ ապագա առաջնորդներից՝ Թրամփն այդպիսին է համարվում Բուդապեշտում։