ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամՏեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանըՀայաստանի հետ խաղաղությունը կմեծացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ. ING GroupԱրսեն Թորոսյանը Հռոմում էԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս9 ամսական երեխայի մայրը գնալու է բանտ. ինչ է կատարվել դատարանում. «Հրապարակ» Դանակահարություն՝ գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինԴուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը. Խաչիկ Աբաջյանի նամակը՝ ԵՊՀ ռեկտորինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Դատարանը կալանավորեց մի քանի ամսական երեխայի մորը. ահազանգ (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածել
Տեսանյութ

Աղբահանության գարշահոտը գալիս է համակարգը ղեկավարողից․ Երևանի թիվ 85 դպրոցի հարևանությամբ աղբը ընդլայնել է իր աշխարհագրությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Որքան էլ խոսեն աղբահանության բարձր մակարդակի մասին, այնուամենայնիվ, Երևանի մի շարք վարչական շրջաններում, այդ թվում` Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական տարածքում աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում։

Համենայնդեպս, Քանաքեռում գտնվող թիվ 85 դպրոցի հարևանությամբ տեղադրված աղբարկղերը չեն դատարկվում ու, բնակիչների կողմից թափվող աղբը ընդլայնել է իր աշխարհագրական տարածքը։

Այս տարածքից աղբն սկսել են այնքան ուշ-ուշ տանել, որ աղբամանների շուրջն աղբակույտեր են հավաքվել ու գարշահոտությամբ լցրել ամբողջ տարածքը։

Այնպես է ստացվել, որ այս ճանապարհով հաճախ եմ անցնում ու, եթե ոչ ամեն օր, ապա ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ այն տեսարանին, որը տեսնում եք ստորև տեղադրված տեսանյութում։

NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է աղբահանման համակարգի բացթողումներին։ 

Հրապարակման մեջ անդրադարձել էինք այն իրողությանը, որ աղբը հաճախ ժամանակին չի հեռացվում աղբատարներրի անմխիթար վիճակի պատճառով։ Ի դեպ, հրապարակել ենք նաև փաստեր, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն ու նրա «հավատարիմ ենթակաները», շարունակ վատնել են ՊՈԱԿ-ի ֆինանսները  (ներկայացրել ենք փաստաթղթեր, թե կոնկրետ ինչ կեղծարարություններ են կատարվել)։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ինքը խոստովանեց, որ աղբահանության թերացումները կապված են տեխնիկայի հետ։

Չի բացառվում, որ գուցե նաև դա էր պատճառը, որ Հովհաննես Մանուկյանին հեռացրեցին տնօրենի պաշտոնից, բայց նրա հեռացմամբ, ինչպես երևում է, խնդիրը չլուծվեց։

Այնպես որ, Երևանի քաղաքապետարանի ու, մասնավորապես, Տիգրան Ավինյանի ուշադրությունն ենք հրավիրում կոնկրետ հասցեում նշված աղբատարներից աղբի հեռացման խնդիրն ու տեղեկացնում, որ սա միակ տարածքը չէ, որը հայտնվել է բարձիթողի վիճակի (թեև հազիվ թե Ավինյանը տեղյակ չլինի)։

Հարկ է նաև նկատել, որ Հովհաննես Մանուկյանից հետո այս համակարգը տնօրինեց  Բագրատ Աղաջանյանը, ով, մեր տեղեկություններով, իրականում  ինչպես ասում են, որպես «քուչի տղա», Ավինյանին քաղաքապետ դառնալու համարխոստացել է 20 000 (քսան հազար) ձայն (քվե)։

Ապահովեց, թե ոչ՝ ինքը գիտի ու Ավինյանը, բայց փաստն այն է, որ Աղաջանյանը ևս երկար չմնաց այս պաշտոնին։ Այժմ ՊՈԱԿ-ը ղեկավարում է Սաշա Կատվալյանը, ով նախկինում է վարչական շրջանի ղեկավար էր։

Այլ կերպ ասած` Ավինյանը փոխանակ լուծի համակարգային խնդիրն ու քաղաքը մեկընդմիշտ մաքրի աղբից, իրար հետևից փոխում է ՊՈԱԿ-ի ղեկավարներին, ովքեր մեկը մյուսից անտեղյակ է ոլորտին առնչվող հարցերին։ Մինչդեռ հարկավոր է ՊՈԱԿ-ը հանձնել բանիմաց մեկին ու ապահովել ֆինանսավորմամբ։

Մի խոսքով` աղբահանության գարշահոտությունը գալիս է համակարգը ղեկավարողից։

Արմինե Մկրտումյան