Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներՍտալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետԲոլորս ունենք մեր առանձնահատկությունը, բայց ապրում ենք նույն միջավայրում և բախվում մարտահրավերներիՓրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ ենԻրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս ԱրաղչիԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. AzatutyunՓյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբՓաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին գործուղում է ՖրանսիաՖրանսիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանՆախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար
ՀՀ-ն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական գագաթնաժողովը հյուրընկալելու համար
Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի․ Արման ԾառուկյանԱրարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունըԱրծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել էր «Եղնիկասար» հանդամասում․ նրան գտել ենՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ. ՀԿԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել ենՆախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս․ ՔԿ
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ՀՀ-ում՝ 2026 թվականի գարնանը․ Փաշինյան
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Մամուլ

Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որոշ ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեմային ու դրա շուրջ ստեղծված թնջուկին: Դեռևս անցած տարվա նոյեմբերին տեղեկացրել էինք, որ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Եվ ահա, թերթին այս թեմայով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ, ի վերջո, երկու կազմակերպություններից առավելությունը տրվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի «Ռիդ» ընկերությանը, գյուղացիների հողերը կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել, իսկ ներդրողը հողերն ուզում է ստանալ, ըստ տեղի բնակիչների, «կոպեկներով»՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 345 դրամով։

Վարդենուտ գյուղի բնակիչները, որոնց հողերը գերակա շահ են ճանաչվել, մոտ 2000 դրամ են պահանջում: Ի դեպ, այս հարցը օրերս տեղացիները բարձրացրել են նաև Նիկոլ Փաշինյանի առջև, հիմա սպասում են նրա արձագանքին: Մեր տեղեկություններով, նրանք, սակայն, երկար չեն սպասելու. եթե իրենց խնդիրը կարճ ժամանակում լուծում չստացավ, վարդենուտցիները (և ոչ միայն նրանք) պատրաստվում են երկարատև լայնածավալ բողոքի ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ ճանապարհներ փակել: Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ` հնարավոր է գործընթացը նորից կասեցվի: Բանն այն է, որ թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ պետական իշխանության այլ մարմիններ ևս առանձնապես հակված չեն նման գներով հողերի օտարմանը:

Ավելին, չափազանց սրվել են Ռուբեն Գրիգորյանի և իշխանությունների հարաբերությունները։ Գրիգորյանը ժամանակին սերտ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ հիմնադրել և երկար ժամանակ ֆինանսավորել է ներկայում իշխանական խոսափող համարվող ամենահայտնի տելեգրամյան ալիքներից մեկը: Այժմ, սակայն, Գրիգորյանը զրկվել է իշխանության բարեհաճությունից, և կարող են ուշագրավ զարգացումներ լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: