Երկու քաղաքացի նավակով ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողացել վերադառնալ

Հուլիսի 23-ին, ժամը 17:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են, որ երկու քաղաքացի նավակով ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողանում մոտենալ ափ։