Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն մեզ պարտադրել Զանգեզուրի միջանցքը. իրանցի փորձագետ«Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես ԲաղալյանԱվարտվել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը․ այն տևել է մի ժամԻրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարարՀայկական եկեղեցու վրա հարձակումները, Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ ՀՀ ներքաղաքական կոնֆլիկտի մաս26–ամյա երիտասարդը սպառնացել է ցած նետվել տանիքիցԲաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսըՉինաստանի պատվիրակությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայումԹիկնիզյանի հեռանալու վրա հարցազրույցը չի ազդել․ ԳալակտիոնովԻրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, մեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ վիրավորներ կանՀայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղությանը․ Փաշինյանը՝ ՍտամբուլումՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. ԲեգլարյանՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հարաբերությունների կարգավորման համարՆա հեռու է քաղաքական ամբիցիաներից. Առնո Բաբաջանյանի որդին` ի աջակցություն Սամվել ԿարապետյանիԹուրքիան կօգտագործի դիվանագիտական միջոցները տարածաշրջանում կայունության համար․ Էրդողանը՝ ՓաշինյանինՓաշինյանն ու Էրդողանը կշարունակեն ուղիղ երկխոսել. «խաղաղության խաչմերուկը»՝ Ստամբուլում (տեսանյութ)Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպում է․ դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության նկատմամբՍամվել Կարապետյանը մեծ բարերար է, տեսակի պայքար է ընթանում․ ԿԳՄՍ նախկին փոխնախարար«Բաստիոնի» առօրյան՝ ստուգումներ են անում ցանկացած ներքաղաքական լարվածության փուլումՋերմ և մեղմ ժպիտներ․ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը՝ լուսանկարներովԻսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է զգոն լինելՀայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հասնելու երկարաժամկետ, կայուն և արդար խաղաղության․ ԽաչատուրյանՍամվել Կարապետյանի հետապնդումը կատարվում է շինծու առիթով, Փաշինյանին դուր չի գալիս նրա ակտիվությունըԱզատազրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ կապված ահազանգեր են ստացվումԱրդեն կամաց-կամաց ազատում են մարդկանց ոստիկանական բաժանմունքներից. Սրբազան (տեսանյութ)ՀՀ-ն շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության համարՄեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումըՓաշինյանն իր «դաչան» շրջապատել է հարյուրավոր ոստիկաններով (տեսանյութ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության պակաս կաՈւկրաինայում ողբերգություն է, որը տեղի է ունենում Արևմուտքի մեղքով․ ՊուտինՄախսուդյանին էլ են Նոյեմբերյանի բաժնում 3 ժամ պահել, բոլորին տխմար հարցեր են տալիս. Դանիելյան (տեսանյութ)Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին մեջՆիկոլը ոչ թե իշխանություն պահելու, այլ իր արտաքին գործընկերներին դրանում վստահեցնելու խնդիր ունիԵթե Եկեղեցին խուսափել է հարկերից, ապա ինչո՞ւ է մշտապես ՀՀ խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերումԱյս պահին 2 տասնյակից ավել մարդկանց են ձերբակալել, ինչքան կարաս՝ բռնի, հակազդեցություն է լինելու (տեսանյութ)ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը կներկայացվի Փաշինյանին
Հրապարակվել են «Սրբազան պայքարի» ձերբակալված կողմնակիցների անունները
Արաղչին ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններինՓաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան. ԱկոսԱվելի պարզ ասած, ով Փաշինյանի դիրքորոշումը չի կիսում, բերման կենթարկվի կամ կկալանավորվի«Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանին ոստիկանություն են կանչելՊատգամավոր Դավիթ Գասլտյանը հրավիրվել է ոստիկանությունԻրանը միջուկային ռումբ չի ստեղծել. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարՍյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններԿոչ եմ անում հունիսի 22-ին ժամը 11-ին հավաքվել Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվենք Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի. Շարմազանով
Գնե՛ք դիզվառելիքային գեներատորներ, տեղադրե՛ք արևային պանելներ և մարտկոցներ, Հայաստանում ևս մեկ ռազմավարական հենասյուն՝ ՀԷՑ-ը, մոտ ապագայում վերածվելու է տոտալ բարդակի. Դանիելյան
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԴրամն արժեզրկվել է
Հասարակություն

Անունը կա՝ ամանումը չկա․ շուրջ 1500 չափահաս քաղաքացի ունեցող թաղամասում կանգառ չկա, թաղամասից ելքն էլ հետիոտնի համար բացառապես աստիճաններով է (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի` ձեռագիր դարձած կիսատ-պռատ աշխատելու հետևանքով Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի Բ4 թաղամասի բնակիչները զրկվել են նախկինում ունեցած կանգառից:

Կանգառը՝ նախկինում

Թաղամասի ճանապարհները վերաձևելուց, այն Հյուսիս-հարավին հարմարեցնելուց հետո, շուրջ 1500 ընտրող ունեցող թաղամասի բնակիչները գրեթե ամենօրյա ռեժիմով խոսակցությունների մեջ են հայտնվում ավտոբուսների վարորդների հետ. վարորդը որտեղ ուզում` կանգնում է: Չի ուզում` չի էլ կանգնում, եթե անգամ սեղմել ես «Կանգ» կոճակը: 

«Յանդեքս» համակարգը ճանապարհի թե մեկ, թե մյուս կողմում ճանաչում է կանգառները, իսկ իրականում` գետնի վրա, կանգառները մոտավորապես են: Ավելի անկեղծ ասած` չկան: 

Կանգառը՝ ըստ Յանդեքսի

Քարտեզով կանգառի տարածքը՝ իրականում

Ճանապարհի մի կողմում, շինարարական աշխատանքներից հետո, կանգառի նշանը տեղադրվել էր, այնուհետև ինչ-որ ակտիվիստներ բողոքեցին, թե կանգառը նորմալ կահավորել է պետք: Ի՞նչ արեց քաղաքապետարանը: Տարածքը որպես «կանգառ» կահավորելու փոխարեն, ընդհանրապես հանեց նաև կանգառի նշանը: Չկա գլուխ` չկա գլխացավ:

Ընդհանուր առմամբ, ճանապարհի կառուցմամբ, այս թաղամասի բնակիչները միայն այս հարցում չէ, որ տուժել են: Հերիք չէ, որ մի քանի տարի տևած շինարարությունը, որի ընթացքում 3 քաղաքապետ է փոխվել, բնակիչներին մշտական փոշու մեջ է պահել, հիմա էլ այս խնդիրներն են առաջ եկել: 

Հետիոտնի համար թաղամասից դուրս գալու երկու ճանապարհներն էլ վերնանցումներով են, որոնց վերելակների տեղադրում կամ շահագործումն ուշանում ու ուշանում է: Իսկ ի՞նչ անեն, օրինակ, սայլակով տեղափոխվող, կամ ֆիզիկական դժվարություն ունեցող մարդիկ: Վերնանցումներն իրենց հերթին լուսավորված չեն, և աստիճաններն էլ օրվա մութ ժամերին իջնել-բարձրանալ պետք է «ֆանարիկներով»:

Մի «լավություն» էլ այս թաղամասի մեքենա շահագործողների համար են մտածել  ճանապարհը կառուցողները. թաղամասից դուրս եկող մի «սար» են սարքել ու դրել «զիջիր» նշանը: Պարզապես մի բան հաշվի չեն առել, որ սա Երևանն է և մեքենաները մեծամասամբ քաղաքային՝ ցածր են: Դրանք այնքան բարձր չեն, որ այդ «սարի գագաթը» հասնելուն պես մեքենաների տակը չվնասվի: Հետո էլ, «մեջքի կախված» վիճակում պետք է մնան այնքան, մինչև այդ ճանապարհի մեքենաները վերջանան, նոր միայն շարունակեն երթևեկը: 

Մի խոսքով` սա փոքրիկ տգեղ դարձերեսն է այն իրականության, որը մեզ վաճառում են իբրև թանկարժեք տրանսպորտ, հպարտ քաղաքացի, խիստ քաղաքապետ... 

Հ.Գ. Քաղաքապետի խոսնակը երեք օր շարունակ մեր զանգերին կա'մ չի պատասխանում, կա'մ անջատում է: