Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես ԱլեմանինԾանրամարտի երիտասարդների ԱԱ. մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա ԳրիգորյանըԵս կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետԴրանց մեջ մի էսքան խիղճ չկա՞ր, որ երեկ հարգեին Արցախում անցած տարի զոհված մեր նահատակների հիշատակը. Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, այլ պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Մարիա Զախարովա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաք, կանցկացնի 2 հանդիպում
ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը և տրամաբանությանը․ Զախարովա
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. ԹաթոյանԱդրբեջանը և Թուրքիան ամրապնդում են ռազմական կապերըԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համարՈւրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում էԳրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցըՔանի դա չի արվել, մեկ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է․ Վահե ՀովհաննիսյանՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ «Հետք»Այո՛, այո՛, ես արդեն մի քանի ամիս է` ամուսնացել եմ. Շպռոտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունըԴիլիջանի ոլորաններում մառախուղ Ալիևն օկուպացված Արցախում մասնակցել է այսպես կոչված Ղարաբաղի համալսարանի բացմանը
Եկել է բռունցքվելու ժամանակը. Uրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը (տեսանյութ)
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Իսրայելը ռմբակոծում է ԼիբանանըԱրցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. կան կալանավորվածներՎախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան ԱբրահամյանԴեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
Յուրաքանչյուրն ուրիշի մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձըՍիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է. «Ժողովուրդ»Մահացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԻրանում պայթել է բալիստիկ հրթիռների ռազմաբազա. մեղադրում են Իսրայելին Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում լույս չի լինիԱրագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»Արցախն ուրացողը կուրանա մնացածը․ Գեղամյան Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ճամբարակում, Մարտունիում, Վահանում 2023 թվականին զոհված և անհետ կորած ՊԲ զինծառայողների անունները Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ նոր ապացույցներ Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհայի օլիմպիադայում Լիբանանն իր պատմության մեջ ամենաաննախադեպ հարձակման է ենթարկվել. սա պատերազմական վիճակ է Ինչու՞ 1.5 միլիարդ զենքը հանձնվեց, ովքե՞ր կործանեցին Արցախը (տեսանյութ)
Հասարակություն

Ռիոն միշտ կմնա ինձ հետ, կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի․ Արթուր Ալեքսանյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական  խաղերը:
ԿԳՄՍ նախարարությունն այսօր հարցազրույց է հրապարակել Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկի՝ Արթուր Ալեքսանյանի հետ։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

-Արթո՛ւր, մասնակցելու եք Ձեր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:
-Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար:

-Երբ սպորտում նվաճում ես հնարավոր բոլոր տիտղոսները, ո՞րն է առաջ գնալու և շարունակելու մոտիվացիան:
-Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու:

-Արդյոք ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունե՞ք Փարիզում:
-Ոչ, կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:

-Առհասարակ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունն, ու ի՞նչ սպասելիքներ ունեք 33-րդ Օլիմպիական խաղերից:
-Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում:

-Ի՞նչ կասեք Փարիզ-2024-ին մասնակցող մեր Օլիմպիական թիմի մասին:
-Նախորդ երեք Օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի:

-Իսկ ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտը:
-Ինձ համար արդեն սովորական է այն ամենն, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ:

-Օլիմպիական խաղերի չեմպիոնությունը նվաճեցիք 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Ի՞նչ հիշողություններ ունեք:
-Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:

-Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում Փարիզ-2024-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին, և բոլորն էլ Ձեզ լավ գիտեն:
-Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է Օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակչի պես են լինելու:

- Հետաքրքիր է՝ Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է այն միտքը, որ Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են:
-Իհարկե, կա նման բան: Բայց, կարծում եմ, փորձն օգնում է, որ ճիշտ տրամադրվես, ու լարվածությունը չխանգարի քեզ:

- Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար Դուք մոտիվացիա եք և ոգեշնչման աղբյուր:
-Իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել ավելի փոքր սերնդի համար, իմ խորհուրդներով օգնել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս:

-Ոչ միայն հարազատ Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում և սփյուռքում Ձեզ բոլորը ճանաչում և Ձեզ համար ցավում: Սա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:
-Իհարկե, շատ հաճելի է: Յուրաքանչյուր մրցաշարում զգում եմ, որ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր ու ազգ: Մեր բոլոր հայրենակիցների կողմից մշտապես շատ մեծ աջակցություն եմ զգացել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել ըմբշամարտով, այդ թվում՝ Գյումրիում:
-Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի մեծ թվով երեխաներ են սկսում հաճախել մեր մարզադպրոց: Զգում եմ, որ մեր հաղթանակներն իսկապես նպաստում են, որ երեխաներն ավելի ոգևորված գան մարզվելու:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:
-Կարծում եմ՝ ոչ թե հետաքրքրության, այլ ենթակառուցվածքների ու պայմանների հետ կապված խնդիր ունենք: Հիմա Գյումրիում մեծ սպորտային համալիր է կառուցվում, որը մեր սպորտային քաղաքին շատ պետք է: Երևի մեկ տարուց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ սպորտային համալիր, որտեղ մի շարք մարզաձևերից մրցումներ ու հավաքներ անցկացնելու հնարավորություն կլինի: Կարծում եմ՝ սա մեծ խթան կհանդիսանա Գյումրիում ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի զարգացման համար:

- Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:
-Կարծում եմ՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը միշտ էլ մեր կողքին են եղել ու ամեն կերպ աջակցել են:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Ալեքսանյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:
-Կարծում եմ՝ որպես մարդ չեմ փոխվել: Որպես մարզիկ՝ հաղթանակներս են ավելացել, փորձն է ավելացել: Հիմա ավելի հանգիստ եմ:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...
-Այո: Ամեն ինչ փորձից է գալիս:

Բլից
-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
-Մեկ ամբողջ օր չէ, բայց շատ մարզիկներ կան, որոնց հետ կուզեի շփվել ու խորհուրդներ ստանալ:
-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
-Չընկճվել ու պայքարել մինչև վերջ:
-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
-Իմ ընտանիքը:
-Ձեր կյանքի կանոնները:
-Չկան: Ինձ համար կյանքը պայքար է. պետք է միշտ պայքարենք:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախեր չունեմ:
-Ինչի՞ն եք հավատում:
-Աստծուն:
-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
-Շատ վերնագրեր կարող էր ունենալ:
-Հարց, որին անպայման կուզեիք պատասխանել, բայց երբեք չեն հարցրել:
-Կարծում եմ՝ բոլոր հարցերը տվել են: