Ուկրաինան ATACMS-ով հարվածել է Ղրիմի ռազմական օդանավակայանին
Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանին հրթիռային հարված է հասցվել:
Այս մասին հայտնում է ուկրաինական «Krime Wind» Telegram-յան ալիքը:
Հրթիռները հարվածել են օդակայանում տեղակայված զինամթերքի պահեստին և ինքնաթիռին։
Ղրիմի արտակարգ իրավիճակների ծառայություններում հաստատել են հարվածը:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ATACMS հրթիռներով։
Բացի այդ ATACMS հրթիռը խոցել է ռուսական հակաօդային պաշտպանության տեղակայման տեղամասը Սակի շրջանի Շելկովիչնոե գյուղից 5 կմ հեռավորության վրա: Ըստ աղբյուրների՝ այս հարձակումների արդյունքում ոչնչացվել է ռադիոլոկացիոն կայանը, երկու ռուս զինվոր վիրավորվել է։