Ամերիկացիները կոչով դիմել են Բաքվին և Երևանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը, և եկել է այն ստորագրելու ժամանակը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Դրանում ասվում է, որ նախօրեին Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հանդիպել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել Երևանի և Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ջանքերը։
«Եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը, որը կբացի Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- նշել են ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։