Վիենտյանում հանդիպել են Լավրովն ու Ֆիդանը
ԱՍԵԱՆ-ի նախարարների խորհրդի շրջանակներում Վիենտյանում տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Բանակցությունների սկզբում ռուս նախարարը Ֆիդանին հարցրել է, թե երբ է նա ժամանել Լաոս։ Թուրք նախարարն ասել է, որ ժամանել է ուրբաթ առավոտյան։
Իր հերթին Լավրովը նրան ասել է, որ նախօրեին ժամանել է Մոսկվայից և արդեն հասցրել է հինգ երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում անցկացնել՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանի և Լաոսի միջև:
Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: