Իսրայելը մեծ պատերազմ չի ցանկանում Լիբանանի հետ
Իսրայելը կնախընտրեր խուսափել մեծ պատերազմից տարածաշրջանում, սակայն կարծում է, որ Հեզբոլլահը առաջնորդում է Լիբանանը և Մերձավոր Արևելքը դեպի համատարած էսկալացիա, ուստի իսրայելական բանակը պատրաստ է ցանկացած սցենարի:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«Հեզբոլլահի շարունակական ագրեսիան և դաժան հարձակումները Լիբանանին և ողջ Մերձավոր Արևելքի ժողովրդին ներքաշում են համատարած էսկալացիայի մեջ: Թեև մենք նախընտրում ենք հակամարտությունները լուծել առանց համատարած պատերազմի, Իսրայելի պաշտպանության ուժերը լիովին պատրաստ են ցանկացած սցենարի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բեյրութում «Հեզբոլլահի» զինված կազմավորումների ավագ հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունը:
Նա սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից։