Մադուրոն Մասկին և ԱՄՆ իշխանություններին մեղադրել է Վենեսուելայում անկարգությունները ֆինանսավորելու մեջ
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը տարված է Վենեսուելան կառավարելու գաղափարով, իսկ երկրում անկարգությունները ֆինանսավորվում են Կոլումբիայի թմրանյութերի առևտրի ղեկավարների և ԱՄՆ իշխանությունների կողմից:
Այս մասին ասել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Մասկը որոշ գրառումներ է նվիրել Վենեսուելայում տիրող իրավիճակին։
«Ես ասացի, որ Վենեսուելան բախվում է համաշխարհային տերությունների ազգային և միջազգային ագրեսիային, հիմա պարզվում է, որ Իլոն Մասկը տարված է Վենեսուելան տիրելու և այն դրսից կառավարելու մոլուցքով», - ասել է Մադուրոն նախագահական պալատի պատշգամբից՝ դիմելով իր կողմնակիցներին։