Թուրքիան կոչ է անում կանգնեցնել Իսրայելին
Անկարան դատապարտում է Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը և միջազգային հանրությանը կոչ է անում կանգնեցնել Թել Ավիվին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է Իրանի մայրաքաղաքում իսրայելական հարվածի հետևանքով Հանիեի մահվան մասին։ Շարժման հայտարարության համաձայն՝ Հանիեն սպանվել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական գրոհի արդյունքում։
«Այս հարձակման նպատակն է ընդլայնել պատերազմը Գազայի հատվածում ողջ տարածաշրջանում, եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի Իսրայելին կանգնեցնելու համար, մեր տարածաշրջանը կբախվի ավելի լայնածավալ հակամարտությունների»,- ընդգծել է գերատեսչությունը։