Իրանի հոգևոր առաջնորդը հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ հուլիսի 30-ին, իսրայելական հարվածների հետևանքով իր նստավայրում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին սպանել են Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը նրա մասնակցությունից հետո: Իրանը վրեժի կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթի վրա ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի սպանությունից հետո: