Հերացի փողոցում տեղի ունեղած խոշոր վթարից 2 տուժած-ի վիճակը կայուն ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության
Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։