Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին ԱԱԾ-ն չի հերքում՝ «սահմանազատման» գործընթացում ՀՀ տարածքից Ադրբեջանին տարածք է փոխանցվել Փաշինյանը Փարիզում շրջել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված ՀՀ դեսպանության նոր շենքում Մատենադարանում կբացահայտվեն ձեռագրագիտական նոր շերտեր Փաշինյանը Ֆրանսիայից վիրտուալ այց է կատարել Հայաստան Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 5 տոննա խոտի դեզում Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին՝ Գերմանիայի ազգային տոնի առթիվ Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր ԲՏԱ նախարարը Պետդեպի տեղակալի հետ կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունն է քննարկել Ակտիվացրե՛ք ջանքերը, ապահովե՛ք Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ ազատ արձակումը. Լիլիթ Գալստյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան․ մանրամասներ ՀՀ իշխանությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, նրա հայատյաց քաղաքականությունը. Հայրապետյան ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումները Փաշինյանը ներկայացրել է Ֆրանսիայի վարչապետին (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը գործուղվում է Մոնրեալ․ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին կմասնակցի Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը զորավարժությունների ժամանակ մարդասիրական առաքելություն են կատարել ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Թալին-Լանջիկ հատվածում քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ (տեսանյութ) Աշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպան Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը Հայաստանում ձեր հեռանկարային բիզնես նախագծերը, ձեր շինարարությունները մեծ հավանականությամբ կարող են արժանանալ նույն ճակատագրին, որին արժանացան Շուշիի և Ստեփանակերտի նորակառույցները, բիզնեսները. ՎրթանեսյանՎաղը լույս չի լինի Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում Կառավարությունը շուրջ 510.000.000 դրամ է հատկացրել էկոպարեկների 22 ավտոմեքենա ձեռք բերելու համարRoadpolice.am համակարգում տուգանքի վճարման տեղեկատվությունը ստացվում է 7-10 օրումԱռաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումըԱլեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԹալանել են դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենանԱննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Նոր ՆորքումԿապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է ԿիևԼուկաշենկոն կմեկնի ԲաքուԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաև ռուբլինՀեզբnոլլահի առաջնnրդն սպшնվել է Իսրայելի հետ զինադшդարի համաձայնությունից հետոԵլիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
«Աբսուրդ և բեսպրեդել․ դատախազն ու քննիչներն ստիպել են ինձ գրել՝ հորս ծեծել եմ փայտով, որ գործ կարեն և ունեզրկեն ինձ»․ քաղաքացու ահազանգով (փաստաթղթեր)
Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում. ՆԳՆ-ն հիշեցնում է Անհրաժեշտ ա ցուցադրել վճռականություն, որ մարդիկ վերջին ուժերը հավաքեն, հավատքի ու վստահության վերջին փշուրները ի մի բերեն ու դուրս գան հրապարակ, մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսը. Վազգեն Սաղաթելյան Վանաձոր քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կբարձրանա` որոշ շրջաններում հասնելով մինչև +30-ի ՄՊՀ-ն միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսվարողների նկատմամբ
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Կառավարությունը Լոռիում և Տավուշում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացնի 300 մլն դրամ
Քաղաքականություն

Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն. «Հետք»

Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը, իր 33-ամյակի օրը՝ օգոստոսի 29-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հրաշալի «նվեր» է ստացել: Այս մասին գրում է «Հետքը»:

«Այդ օրը գործադիրը չզեկուցվող կարգով կայացրել է մի որոշում, որով Ա. Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին (Next Gen Sports) պիտի օտարի «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սա պետական ընկերություն է, որն իր հաշվեկշռում ունի Երեւանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող շուրջ 2 հա հողամաս: Բայց սա ամենը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով 1,85 հա մակերեսով անշարժ գույք է տրամադրելու Սադոյանի ընկերությանը Ավան վարչական շրջանում:

Կրթությամբ իրավաբան, դիվանագետ ու տնտեսագետ Ալֆրեդ Սադոյանն այս հողամասերում նախատեսում է սպորտային ներդրումային ծրագիր իրականացնել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2017-2022 թթ. ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Ալֆրեդ Սադոյանն էլ, ըստ իր LinkedIn-ի էջի, 2013-2018 թթ. աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 2018-ի մայիս-հոկտեմբերին եղել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օգնականը: 2021-2023 թթ. կրտսեր Սադոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն էր։ Քամալյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2020-2024 թթ., իսկ վերջերս՝ օգոստոսի 27-ին, նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

«Պանդորայի փաստաթղթեր»․ Վրաստանում ՀՀ դեսպանի որդին ու եղբայրը ծրագրել էին օֆշորի միջոցով արտերկրում ներդրումներ կատարել

Այդուհանդերձ, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նոր ընկերություն է. հիմնադրվել է Երեւանում այս տարվա փետրվարին, սեփականատերն ու տնօրենը Ա. Սադոյանն է: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է սպորտի բնագավառում կրթական գործունեությամբ, իսկ ներդրումային ծրագրից տեղեկանում ենք, որ ընկերության հիմնական խնդիրը եւ նպատակը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Սակայն, կրկին ՊԵԿ-ի համաձայն, ՍՊԸ-ի գործունեությունը ներկա պահին ժամանակավոր դադարեցված է:

«Հրազդան մարզահամալիր» պետական ՓԲԸ-ն 2006-ի դեկտեմբերին ներառվել է մասնավորեցվող պետական գույքի ցանկում: Փաստորեն, մինչեւ այս վերջին գործարքը պետությունը փորձում էր օտարել այդ ընկերությունն ու դրան պատկանող գույքը: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը հանձնվել էր ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ):

2023-ի մարտին Կառավարությունը որոշել է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող եւ ՓԲԸ-ին պատկանող հողամասից 1,55 հա-ն առանձնացնել եւ նվիրել Երեւան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու համար (մարզադպրոցը ներկայում գործում է Երեւանի Մոսկովյան 3 հասցեում, որի վերակառուցումը նպատակահարմար չի համարվել): Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ նշված 1,55 հեկտարի վրա (հասցեն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/2, վերեւի քարտեզում՝ մանուշակագույն) շինարարությունը մեկնարկելու է 2024 թ. երկրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր): Կառուցվելու է ավելի քան 530 մարզիկի համար նախատեսված  մարզական կառույց: Շինարարության վերջնաժամկետը 2026 թվականն է, քանի որ մարմնամարզության 2027 թ. Եվրոպայի առաջնությունից առաջ (այն ընդունելու է Երեւանը) այստեղ փորձնական մրցումներ են անցկացվելու:

2024 թ. հունիսին էլ Կառավարությունը որոշել է «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի մնացած 2 հա հողամասից որպես նվիրատվություն վերցնել 0,1 հա-ն (վերեւի քարտեզում՝ շագանակագույն) եւ ապա ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին: Ծիծեռնակաբերդի խճուղի 2/1 հասցեի այս հողամասի վրա է գտնվում «Արարատ-73»-ին նվիրված ֆուտբոլիստների արձանախումբը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ բացվել է 2016 թ.:

Եվ ահա օգոստոսի 29-ին գործադիրը որոշեց պետական ՓԲԸ-ն իր մնացած բոլոր ակտիվներով ու պարտավորություններով օտարել Ալֆրեդ Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին»–գրել է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։