«Մայրենի 3-րդ» դասագրքի կազմի վերջին էջին Հայաստանի արյվող դրոշ կա՞, թե՞ ոչ․ օգտատերերն անհանգստացած են (լուսանկարներ)
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը շրջանառում են «Մայրենի 3-րդ» դասագրքի կազմի վերջին էջը, որում կարծես թե Հայաստանի դրոշը այրվում է։
Դասագրքի հեղինակները պարզաբանում են տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ և կից հրապարակել են այն տարբերակը, որը ի սկզբանե ուղարկվել է տպարան:
Վերջիններս նշել են, որ գրքի կազմի սխալ տպագրման համար սպասում են «Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչության պարզաբանմանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը հայտնել է, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա:
Այս դեպքում հարց է առաջանում, թե որտեղի՞ց է հայտնվել արյվող դրոշով էջը և ում էր հարկավոր աղմուկ բարձրացնել։