Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Նյու Յորքի դատավորը երկրորդ անգամ հետաձգել է դատավճռի կայացումը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրան թույլ տալով սպասել մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը, տեղեկացրել է CBS News-ը։
Դատավճիռը պետք է կայացվեր սեպտեմբերի 18-ին։ Օգոստոսի 14-ին նրա փաստաբանները խնդրել են հետաձգել այն՝ հավաստիացնելով, որ հետաձգումը անհրաժեշտ է ընթացիկ իրավաբանական հարցերը պարզելու համար։ Դատավոր Խուան Մերչանը ուրբաթ կարգադրել է հետաձգել դատավճռի կայացումը մինչեւ նոյեմբերի 26։
«Դատարանը արդար, անաչառ եւ ապաքաղաքական հաստատություն է»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հետաձգումը «պետք է ցրի ցանկացած ենթադրություն այն մասին, որ դատարանը որեւէ կողմին առավելություն տվող վճիռ չի կայացնի»։
Թրամփը դատապարտվել է մայիսին 34 կետերով գործնական փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Դատախազությունը հայտնել է, որ Թրամփը ստորագրել է համաձայնություն փաստաբանին վճարելու սխեման թաքցնելու մասին, որը 130 000 դոլար է փոխանցել մեծահասակների համար ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին «լռության համար» 2016թ. ընտրություններից առաջ։ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատավոր Մերչանը գործողությունների ավելի մեծ ազատություն ունի Թրամփի դատավճռի որոշման հարցում։ Մեղադրանքները նախատեսում են առավելագույն պատիժ՝ մինչեւ չորս տարվա բանտարկություն, բայց Մերչանը կարող է նաեւ կայացնել դատավճիռ, որը կնախատեսի այլընտրանքային պատիժ։ Շատերն ակնկալում են, որ Թրամփը կխուսափի բանտարկությունից՝ հաշվի առնելով հանցագործի նրա կարգավիճակը, որը հանցագործություն է կատարել առաջին անգամ, եւ այլ դեպքերում նույն հանցագործության համար կայացված դատավճիռները։