Արին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամՏեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանըՀայաստանի հետ խաղաղությունը կմեծացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ. ING GroupԱրսեն Թորոսյանը Հռոմում էԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս9 ամսական երեխայի մայրը գնալու է բանտ. ինչ է կատարվել դատարանում. «Հրապարակ» Դանակահարություն՝ գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինԴուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը. Խաչիկ Աբաջյանի նամակը՝ ԵՊՀ ռեկտորինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Դատարանը կալանավորեց մի քանի ամսական երեխայի մորը. ահազանգ (տեսանյութ)
Քաղաքականություն

Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը որոշումներ կայացնելու իրավունք չունեն

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալի Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Փոխանցում է Aravot-ը։ 

1․ Ի՞նչ եք կարծում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին զարգացումների մասին։

Արմեն Աշոտյան – Ակնհայտ է, որ այդ հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների  և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,  թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում։ Իշխող ռեժիմը փորձեց «դիվանագիտական հաղթանակ» ներկայացնել սեփական նախաձեռնությամբ և Ադրբեջանի համաձայնությամբ այդ խնդրի դուրս մնալը հայ-ադրբեջանական «խաղաղության» փաստաթղթից, և  նման պահվածքը սեփական ժողովրդին հիմարացնելու հերթական փորձն է։

Հիշեցնում եմ, Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, ոչ թե դուրս է մնացել օրակարգից, ոչ թե մոռացվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության» պայմանագրում։ Եվ այս փուչիկը շատ արագ պայթեց նախ՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումների մասին նոր տեղեկատվության, իսկ հետո՝ Նիկոլի հրապարակային առաջարկից բոլոր դժվար և չհամաձայնեցված հարցերը հայ-ադրբեջանական թղթի կտորից հանելու մասին։

Հիշեցնեմ նաև, որ նման քարոզչական փոշի նիկոլական թիմը փչում էր մեր աչքին Իրանով ամիսներ առաջ բացված ճանապարհի առիթով՝ Ադրբեջանից Նախիջևան։

Ինչ վերաբերում է Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը։

2․ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ինչպիսի՞ նոր զարգացումներ և փաստաթղթեր եք կանխատեսում, որոնց մասին խոսում է իշխանությունը։

Արմեն Աշոտյան –Նորից նշեմ, որ այսօրվա Հայաստանը շատ և ավելի հեռու է Եվրոպական ստանդարտներից (նույն կոպենհագենյան), քան 2018-ի սկզբին Սերժ Սարգսյանի օրոք։

Եվրոպական մայրաքաղաքներում լավ գիտեն, որ մեր միջև գործող CEPA-ն (նորից՝ Սերժ Սարգսյանի թողած), կյանքի չի կոչվում, դրանով նախատեսված բարեփոխումների մեծ մասը կամ չի իրականացվում կամ մնում է թղթի վրա։ Այս ձախողման հիմնական պատճառը Փաշինյանի իշխանության մասնագիտական, վարչարարական, ինտելեկտուալ սնանկությունն է, և սա նույնպես քաջ հայտնի է Բրյուսելում, ով ելնելով քաղաքական կոնյուկտուրայից, լռում է նաև այդ մասին, ինչպես հայտնի ժողովրդավարական հետընթացի, ավտորիտարացման, քաղաքական բանտարկյալների և այլնի մասին։

Վիզաների ազատականացման երկխոսությունը գուցե և մեկնարկի, սակայն կրկին կանխատեսեմ, որ Նիկոլի կառավարությունը ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները։ Ուստի այս հարցը ևս կարող ենք «գրել սառույցին»։
Իմ տեղեկություններով այժմ ԵՄ -ի հետ բանակցվում է ընդամենը մի աշխատանքային փաստաթուղթ, որը կոչվում է «Գործընկերության գերակայություններ» (Partnership priorities) և ոչ թե որևէ նոր բովանդակություն կամ գաղափար է պարունակում, այլ ընդամենը CEPA-ից բխող ուղղություններով եռամյա (որպես կանոն) առաջնահերթություններ է ուղենշում։ Ի դեպ, այդ սոսկ աշխատանքային թուղթն էլ է ձգձգվում Փաշինյանական  կառավարության ապիկարության պատճառով։ Երևի հենց այս տեխնիկական փաստաթուղթն է Նիկոլը փորձելու ծախել ժողովրդի վրա որպես «խաղաղություն»։

3․ Ծանոթացա Արցախի Անկախության օրվա առիթով Ձեր տպագիր ելույթին, որը գուցե դառն էր, բայց, իմ կարծիքով ազնիվ։ Իսկ ի՞նչ ավելի կոնկրետ առաջարկներ կարող եք անել Արցախի բարոյահոգեբանական հայաթափումը կանխելու համար։

Արմեն Աշոտյան – Շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը։ Ցավոք, հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, այս կամ այն առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու այս իրականում համակարգային և խորը խնդիրը։

Նախկինում բարձրաձայնված իմ առաջարկություններից կարող եմ կրկին բարձրաձայնել Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս սրբադասելու Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին (Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով)։ Կարծում եմ նաև, որ դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։

4․ Ալիևը շարունակ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն ասաց, որ կհամաձայնի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

Արմեն Աշոտյան – Ալիևի ցանկությունը բացատրելի է․ Արցախը օկուպացնելուց և հայաթափելուց հետո նա ցանկանում է վերացնել նաև Արցախի հարցով զբաղվող մանդատ ունեցող միակ միջազգայնորեն ճանաչված կառույցը։ Ի հակասում սեփական ամպագոռգոռ հայտարարությունների, նա լավ գիտակցում է, որ Արցախի խնդիրը փակված չէ, և ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունը դրա միջազգային արձանագրումն է։

Նիկոլի մանր առևտրային շուստրիությունը նույնպես ընթեռնելի է։ Արցախը Ալիևին դե ֆակտո հանձնելուց հետո, նա ամբողջությամբ պատրաստ է օգնել նրան ջնջելու Արցախի հարցը միջազգային օրակարգից, սակայն փորձում է առուծախ անել «утром-деньги, днем-стулья» սկզբունքով։ Որքան էլ տեսանելի է «Արցախը՝ Հայաստանի դիմաց» նրա որդեգրած քաղաքականության ողջ կործանարար և ավերիչ բնույթը, Նիկոլը համառորեն պատրաստ է էլ ավելի խորը փոսի մեջ գցել Հայաստանը և ողջ հայությանը։
Իրականում չի կարելի թույլ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ ՄԽ-ն թեկուզ սառեցված և ինակտիվ վիճակում, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է։ Որքան էլ համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) այս պահին, մեղմ ասած, հաշտ չեն, պարզ է, որ մի օր վերսկսելու են թե՛ շփումները, թե՛ միջազգային գերակա ուղղություններով համատեղ աշխատանքը։ Պատահական չէ, որ անկախ ուկրաինական պատերազմից, ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը, ոչ Փարիզը այս պահին հանդես չեն եկել ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ։

Եվ վերջում մեկ այլ շատ կարևոր հանգամանքի մասին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն մտնում ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատի մեջ։ Այդ մանդատը հաստատվել է 1994 թ․ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում և վերաբերելի է բացառապես Արցախի հարցին։ Նիկոլը չունի ոչ մի իրավունք համաձայնելու ՄԽ-ի լուծարմանը և շաղկապելու «խաղաղության» պայմանագրի հետ։

Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը նրա անունից որոշումներ կայացնելու իրավունք չունեն։

5․ Պարոն Աշոտյան մի անձնական հարց տամ, եթե դեմ չեք։ Ո՞նց եք անցկացրել ամառային ամիսները բանտախցում։ Ինչո՞վ եք զբաղվել։

Արմեն Աշոտյան – Ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած մյուս 12 ամիսները «Նուբարաշեն» ՔՀԿ-ում։ Տարվա եղանակները այստեղ ինձ համար կիրառելի չեն, բերդում շուրջպարի միևնույն եղանակն է՝ մշտական պայքարի եղանակ է․ գոյության պայքարի, ազատության համար պայքարի, մեղքերի դեմ պայքարի, առողջությունը պահպանելու պայքարի, տարաբնույթ միջատների դեմ պայքարի, ծուլության ու հուսահատության դեմ պայքարի, ազգուրացների դեմ պայքարի․․․

Ասում են, որ կյանքը պայքար է։ Եթե այդպես է, ապա ազատազրկումը այդ պայքարի դեմ առ դեմն է, մենամարտը։ Եվ ինչպես սովորական կյանքում, այնպես էլ այստեղ․ եթե հաղթես ինքդ քեզ, մնացած ամեն ինչը հաղթահարելի է։

Ամառային ընթերցանությունից կարող եմ խորհուրդ տալ Նիկոլայ Սերբացու «Պատերազմը և Աստվածաշունչը» , Նասիմ Թալեբի «Шкура на кону», Դեն Գոնսի «Պլանտագենետները» գրքերը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 
ՀՀԿ փոխնախագահ 
«Նուբարաշեն» 
ՔԿՀ 06.09.2024