Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստան - 2 Լատվիա - 1 հաշվով ավարտվեց առաջին խաղակեսը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր
Երևանում ընդունել է Լատվիային:
Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը։
Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիային հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։ Հայաստանի հավաքականի հարձակվողների պրեսինգի արդյունքում լատվիացի պաշտպանը գնդակն ուղարկեց իր դարպասապահին, ով չկարողացավ ֆիքսել գնդակը․ արդյունքում՝ ինքնագոլ։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին՝ լուսատախտակին 2-1 հաշվով։