Ռուսական բանակը հարձակվել է Կիևի ուղղությամբ
Սեպտեմբերի 9-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա՝ օգտագործելով «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու սարքերը։
Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է, որ սեպտեմբերի սկզբից սա արդեն հինգերորդ օդային հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։
Կուրսկի շրջանից արձակված անօդաչուները մի քանի ուղղությամբ գրոհել են քաղաքը։ Կիևում օդային հարձակման նախազգուշացումը տևել է ավելի քան մեկ ժամ, ասել է վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Նրա խոսքով՝ ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից Կիևի մոտակայքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։