«Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը»․ 5 ժամ տևողությամբ վարժանք՝ Տավուշի Այգեձոր գյուղում
ՆԳՆ ՓԾ հայտարարություն է տարածել․
«Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ»: