Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը կտա իր 93֊րդ թատերաշրջանի մեկնարկը (լուսանկարներ)
Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 93-րդ նոր ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ մեկնարկը կտա սեպտեմբերի 13-ին։ Այս մասին Newspress.am-ին տեղեկացրեց թատրոնի անձնակամից։
Թատերաշրջանը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակին։
ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ կմեկնարկի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «Անուշ» ներկայացմամբ` Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի։ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ առաջին պրեմիերան սեպտեմբերի 25-ին է Եվգենի Շվարցի «Վիշապը» քաղաքական սատիրան բեմադրությունը` Ինգա Շահբազյանի։
Բեմանկարչությունը և զգեստների ձևավորումը՝ Քրիստինե Վարդանյանի
Լուսային ձևավորումը՝ Աշոտ Գևորգյանի
Երաժշտությունը՝ Դավիթ Դավթյանի
Երգը՝ «Բամբիռ»։
Դերերում`
Արման Կոլոսով, Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Արման Մաթևոսյան, Համլետ Գյուլզադյան, Էդգար Բարսեղյան, Արթուր Պապիկյան, Մարինե Պետրոսյան, Անի Աբրահամյան, Արփինե Հակոբյան, Վահե Սիմոնյան, Սարգիս Ալեքյան, Վազգեն Բադալյան։
Ներկայացման հիմքում Վիշապի մասին հեքիաթային պատմությունն է, հորինված ժողովրդի կողմից։ Ըստ պատմության, այդ վիշապին հաղթելն անհնար է, որովհետև հաղթողն ինքը վիշապ է դառնում, և միայն մաքուր սրտով մարդն է կարող սպանել վիշապին։ Այստեղ, հերոսներին ազատություն բնավ պետք չէ, ընդհակառակը, նրանք ուզում են ստրուկ լինել, միայն թե տերը նրանց հետ կոպիտ չվարվի։ Սակայն, մարդուն ազատ դարձնելու համար, Վիշապին սպանելը բավարար չէ…
Մինչև տարեվերջ թատրոնը նախատեսում է հյուրախաղեր Երևանում և Թբիլիսիում։ Սկսված են նոր ներկայացման փորձերը։ Այն հեքիաթ է մեծահասակների համար։ Ինչևէ, ամեն բան առջևում է։