Բաքուն Երևանին մեղադրում է իբր «խաղաղության պայմանագրի» տեքստը կրճատելու փորձի մեջ
Բաքուն Երևանին մեղադրում է իբր «խաղաղության պայմանագրի» տեքստը կրճատելու փորձի մեջ։ Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Բաքուն դեմ է խաղաղության պայմանագիրը Երևանի առաջարկած տարբերակով ստորագրելու գաղափարին, որը իրենից ենթադրում է ստորագրել փաստաթուղթը միայն համաձայնեցված կետերի ներառմամբ։
«Հայկական կողմը փորձում է անտեսել խնդիրները՝ խաղաղության պայմանագրից բացառելով անհրաժեշտ դրույթները։
Համաձայնագիրը չպետք է ստորագրվի այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանը՝ նախագծի չհամաձայնեցված դրույթները բացառելով։ Սա անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։