Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով ՔՊ-ում քննարկել են «ֆինանսների նախարարության կողմից կատարվող բարեփոխումները» Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է. Արթուր Ղամբարյան Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին ԱԱԾ-ն չի հերքում՝ «սահմանազատման» գործընթացում ՀՀ տարածքից Ադրբեջանին տարածք է փոխանցվել Փաշինյանը Փարիզում շրջել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված ՀՀ դեսպանության նոր շենքում Մատենադարանում կբացահայտվեն ձեռագրագիտական նոր շերտեր Փաշինյանը Ֆրանսիայից վիրտուալ այց է կատարել Հայաստան Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 5 տոննա խոտի դեզում Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին՝ Գերմանիայի ազգային տոնի առթիվ Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր ԲՏԱ նախարարը Պետդեպի տեղակալի հետ կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունն է քննարկել Ակտիվացրե՛ք ջանքերը, ապահովե՛ք Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ ազատ արձակումը. Լիլիթ Գալստյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան․ մանրամասներ ՀՀ իշխանությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, նրա հայատյաց քաղաքականությունը. Հայրապետյան ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումները Փաշինյանը ներկայացրել է Ֆրանսիայի վարչապետին (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը գործուղվում է Մոնրեալ․ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին կմասնակցի Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը զորավարժությունների ժամանակ մարդասիրական առաքելություն են կատարել ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Թալին-Լանջիկ հատվածում քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ (տեսանյութ) Աշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպան Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը Հայաստանում ձեր հեռանկարային բիզնես նախագծերը, ձեր շինարարությունները մեծ հավանականությամբ կարող են արժանանալ նույն ճակատագրին, որին արժանացան Շուշիի և Ստեփանակերտի նորակառույցները, բիզնեսները. ՎրթանեսյանՎաղը լույս չի լինի Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում Կառավարությունը շուրջ 510.000.000 դրամ է հատկացրել էկոպարեկների 22 ավտոմեքենա ձեռք բերելու համարRoadpolice.am համակարգում տուգանքի վճարման տեղեկատվությունը ստացվում է 7-10 օրումԱռաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումըԱլեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԹալանել են դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենանԱննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Նոր ՆորքումԿապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է ԿիևԼուկաշենկոն կմեկնի ԲաքուԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաև ռուբլինՀեզբnոլլահի առաջնnրդն սպшնվել է Իսրայելի հետ զինադшդարի համաձայնությունից հետոԵլիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
«Աբսուրդ և բեսպրեդել․ դատախազն ու քննիչներն ստիպել են ինձ գրել՝ հորս ծեծել եմ փայտով, որ գործ կարեն և ունեզրկեն ինձ»․ քաղաքացու ահազանգով (փաստաթղթեր)
Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում. ՆԳՆ-ն հիշեցնում է Անհրաժեշտ ա ցուցադրել վճռականություն, որ մարդիկ վերջին ուժերը հավաքեն, հավատքի ու վստահության վերջին փշուրները ի մի բերեն ու դուրս գան հրապարակ, մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսը. Վազգեն Սաղաթելյան Վանաձոր քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կբարձրանա` որոշ շրջաններում հասնելով մինչև +30-ի
Տեսանյութ

ԱԱԾ ներկայացած անձինք կնոջը լողավազանից առևանգել էին ու տարել Ոսկեպար, իսկ ամուսնուց՝ պահանջել 4 մլն (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին:

Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։

Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը: Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում: Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվեց նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:
Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը:
Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: