Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սանկտ Պետերբուրգում քննարկելու է նաև Զանգեզուրի միջանցքի հարցը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպմանը։
Այս մասին հայտնել են Մոսկվայում Իրանի դեսպանատանը։
«Մեր երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն այսօր կեսօրին ժամանել է Պուլկովո օդանավակայան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, որը տեղի կունենա այս շաբաթվա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին` Սանկտ Պետերբուրգում»,- ասվում է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բացի BRICS-ի ֆորումին մասնակցելուց, Ախմադյանն ակնկալում է հանդիպել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և BRICS անդամ երկրների անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ։
Նա նաև նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ ռուս պաշտոնյաների հետ, նշում են իրանական լրատվամիջոցները։