Զելենսկին ցանկանում է աշնանն ավարտել պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույսը դնում է Ռուսաստանի դեմ միջազգային ճնշման վրա՝ այս աշնանը պատերազմն իր համար ընդունելի պայմաններով ավարտելու համար:
Այս մասին հայտնում է EFE-ն։
«Գիտակցելով առաջնագծում դրական փոփոխությունների բացակայությունը և որոշ կարևոր դաշնակիցների կողմից ռազմական օգնության նվազման ռիսկը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատում է միակողմանի ճանապարհային քարտեզի վրա՝ այս աշնանը պատերազմը վերջ տալու համար և ապավինում է Ռուսաստանի վրա միջազգային ճնշմանը»,- ասվում է հոդվածում։
Զելենսկին առաջին անգամ բացահայտել է իր «հաղթական ծրագրի» մանրամասները, ըստ լրատվամիջոցների, օգոստոսի 27-ին։ Հաջողության հասնելու գլխավոր լծակներից մեկը պետք է լինի Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում։
Այս ծրագրին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Խաղաղության երկրորդ գագաթնաժողովի համար։ Այս անգամ դրան կարող է մասնակցել Ռուսաստանը։