Բաքուն «իրողությունը խեղաթյուրող» է որակում Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որոնք վերաբերում էին «խաղաղության համաձայնագրի» նախագծին և եռակողմ հայտարարությանը։
Այդ երկրի ԱԳՆ-ից նշել են իբր այդ հայտարարությունները «խեղաթյուրում են իրողությունները»:
«Հայ պաշտոնյաների կոչը՝ ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծը՝ դրանից բացառելով չհամաձայնեցված կետերը, նշանակում է առկա խնդիրները տեղափոխել հաջորդ փուլ, ինչն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։