Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
Երկու ամսով կալանավորվել է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնեցին, որ նա կալանավորվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով։
Վահագն Ավագյանը ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ընկերության տնօրենն է։ Ընկերությունը դեռ անցած տարի սնանկ է ճանաչվել։