Իսրայելի զինվորականները ներխուժել են Ջենին քաղաք. WAFAՕդի ջերմաստիճանը կբարձրանաՍրբազան պայքարի ՍԴ գնալն «ուշացած կանգառ» է. լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում. ՍուրենյանցՔաղաքացին մոլորվել էր Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարները
Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
Հանրապետության ողջ տարածքում այսօր հոսանքազրկումներ կլինեն Աբովյան քաղաքը 61 տարեկան է (տեսանյութ)Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու Վրաստանում գտնվող ամերիկացիները զգուշացվել են հնարավոր բախումների մասինՀայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել բիզնեսի ֆինանսական գրագիտությունը.ԷՆ փոխնախարար Ինչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու Ասադը Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-Շահնազարյան Փարիզում բանաձև են ընդունել․ աջակցել են հայ ռազմագերիների, անհայտ կորածների խնդիրների լուծմանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ողջունել են «սահմանազատման գործընթացում» արձանագրված առաջընթացը Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին Արյունահեղությունը Գազայի հատվածում չի դադարում․ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին Թրամփը հնարավոր է համարել, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներինԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ Պապոյան ԻՀՊԿ հատուկ ուժերի հրամանատարը գտնվել է «Հըզբոլլահի» սպանված նոր ղեկավարի հետ նույն բունկերում Միրանյանն առաջին գոլն է խփել Կլուժի կազմում պաշտոնական խաղում Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ-ն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգով Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը Կլիման փոխում է պետական սահմանները ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին Պապոյանը մի խումբ քաղաքացիների հետ քննարկել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերը Պահեր, էմոցիաներ ու այլ տեսանկյուններ․ Նոա-Մլադա Բոլեսլավ խաղը՝ ներսից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը վարժանքներ են անցկացրել Ղազախստանում Ադրբեջանը վերահաստատում է, որ փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր. Հայրապետյան ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին․ քննարկվել է Ադրբեջանում ՄԻ կտրուկ վատթարացումը (տեսանյութ) Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը. Էջմիածնում ժամանակավորապես ջուր չի լինի (տեսանյութ) Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար. Ասադ Իշխանությանը ծառայող մամուլը Ադրբեջանի թեզերով դուրս է եկել ազգային շահով առաջնորդվող անհատների դեմ 47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ փողոցները քարուքանդ են, շենքերից մեկն էլ՝ թեքված Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան ձագերի (տեսանյութ) Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ «Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya
Հասարակություն

Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը: Այս մասին հայտատարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:

Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել  մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:

Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: Տեսանյութը և լուսանկարները Մարդու իրավունքների պաշտպանին են ուղարկել քաղաքացիները։