Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. Փաշինյան
Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք: Այդ մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «խաղաղության պայմանագրի» առանցքային նպատակը պատերազմի բացառումն է։
Փաշինյանը երաշխավորի ինստիտուտը «ֆեյք թեմա» է որակել․ «Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք»,- նշել է նա։