Իրանին տրվող ԵՄ պատասխանը կլինի արագ և արդյունավետ. Փիթեր Ստանո
Եվրամիությունը անհապաղ կպատասխանի Իրանի դեմ պատժամիջոցներով՝ այդ երկրի կողմից Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու համար:
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«ԵՄ-ի արձագանքը կլինի արագ: Ժոզեպ Բորելն արդեն ներկայացրել է ԵՄ երկրներին սահմանափակող միջոցների իր առաջարկները»,- ասաց նա։
Ստանոյի խոսքով՝ ԵՄ-ն գործընկերներից ստացել է արժանահավատ տեղեկատվություն Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու մասին:
«Մենք հստակ ասել ենք Իրանին, որ եթե մատակարարման ապացույցներ ստանանք, լուրջ հետևանքներ կլինեն։ Մենք կոչ ենք արել Իրանին չանել դա»,- հավելել է նա։