Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է. «Հրապարակ»Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»Գլխավոր մուրացիկը. Փաշինյանը կրկին խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից է ելույթ ունեցել. «Հրապարակ»
Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն ու այլ քայլերի դիմել
Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի մտերմությունն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից․ Օվերչուկ
Իսրայելն նշել է իր կորուստների քանակըԱՊՀ տարածքի գրավչությունը թույլ չի տալիս դավադիրներին իրականացնել իրենց երազանքը․ Զատուլին Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման․ Freedom House
Կես միլիոն դրամ են խոստանում «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին 17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում Վրաստանը կկորցնի ԵՄ-ից հատկացվող 121 մլն եվրոյի օգնությունը Վահագն Խաչատուրյանը գործուղվում է Աստանա Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլը Սլովակիայի առաջնությունում Կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց ԱՊՀ երկրները մեր ռազմավարական գործընկերներն են, տրամադրված ենք համագործակցության ամրապնդմանը․ Պուտին ՀՀ և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է․Պեսկով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները Դժբախտաբար, այսօր մեր ժողովրդի պատմությունը այս իշխանության «շնորհիվ» գրվում է Բաքվում․ Սրբազան ՌԴ-ն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիրի ժառանգության գրանցամատյան Փաշինյանը հայտարարել է՝ մտահոգված է տարածաշրջանային թեմաներով ՌԴ որոշ պաշտոնյաների ձևակերպումներից ՌԴ-ն չի միջամտում ՀՀ և Ադրբեջանի գործերին, երկրների ղեկավարները միշտ էլ նույն սեղանի շուրջ են նստած ԱԺ-ն հոկտեմբերին կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ Փաշինյան ՀՀ-ն ու Ադրբեջանն այսպես թե այնպես շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում. Պեսկով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա Ղազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Արցախի թեմում կարևորվել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին իրազեկումը ՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. Փաշինյան (տեսանյութ) Երևանը այս ամիս պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը հայտնել են, թե «երբ կստորագրեն» խաղաղության պայմանագիրը (տեսանյութ) Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ Հաստատվել է Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Հայաստանը պատրաստ է սեղմ ժամկետում ստորագրել Խաղաղության պայմանագիրը․ Կոստանյանը՝ Բեռլինում Սոնա Ղազարյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդականի հետ
2025 թվականից ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը
Կենսունակությունը կորցրած 1250 ծառ կհեռացվի. Երևանում շարունակվում են փոխարինման աշխատանքները (տեսանյութ) Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀոկտեմբերի 9-ին որոշ հասցեներում լույս չի լինի
Միջոցառումներ՝ Երևանի 2806 ամյակի առթիվ․ գլխավորը Հանրապետության հրապարակում է լինելու
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Լոռու մարզի մի շարք բնակավայրերումՊուտինը կամ Միշուստինը հնարավոր է այցելեն Բաքու՝ COP29-ին մասնակցելուԴոլարն ու եվրոն թանկացել են
Մամուլ

Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում. (լուսանկար). «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71 ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար) եւ միանգամից գրավադրել է Շենիկում նոր գնված հողամասերը։ Պաշտոնյայի հոր վարկի մարման ժամկետը 2031 թվականի սեպտեմբերն է։ Բացի արտոնյալ վարկից, որը տրամադրվել է 14 տոկոսով, Փամբուխչյանի հայրը նաեւ կառավարության հոգածությունից է օգտվել. 12 տոկոս մարումն իրականացնում է պետությունը, ինչը նշանակում է, որ Փամբուխչյանի հայրը 2 տոկոսով վարկ է ստացել մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։
«Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ: Այդ հողակտորների վրա դեղձի այգի է հիմնելու «Սպայկա» ընկերությունը, որը նաեւ կարտահանի դեղձերը: Ահա այսպիսի առերեւույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում:»