Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան
Տպավորություն է, որ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում՝ քրեական գործեր են հարուցում, մեղադրյալ չկա․ Մանուկ ՍուքիասյանԵրևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունիՁորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել էր ազգականին․ նա կալանավորվել է
Մուրճով uպանել է մորաքրոջ որդուն, որ նրա ոսկյա շղթան գողանա, հետո շղթան վաճառել է 65.000 դրամով. նա կալանավորվել է
Մալիում uպանվել է «Վագներ»-ի հրամանատարըԵրևանի ավագանին երեք նոր անդամ ունիՔաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231. «Ժողովուրդ»
Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են
Իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանինՊիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. ՉալաբյանԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին․ Տիգրան Աբրահամյան20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ» Դեսպանների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և ԳազայումԸնդդիմությունը հանդես կգա առաջարկով․ «Հրապարակ» Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով. «Հրապարակ»Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»Քաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք» Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞. Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Աննա Վարդապետյանի որոշմանը․ «Ժողովուրդ» Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնելու հարցում. ՊեսկովԿհաջողվի՞ հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները․ «Փաստ»Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. «Իրավունք»ՔՊ-ում ատամները սրած սպասում են. «Հրապարակ»Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»Սեուլը չի ​​հավատում Փհենյանի հարձակմանըՍիյարտոն անվանել է այն իրադարձությունը, որի պատճառով կսկսի ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջևԱԺ-ի մոտ մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Գազամատակարարման անջատումներ կլինեն «Երևան սիթի» ցանցի տնօրենը հիվանդանոցում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը»․ Ալիև Մեքենան բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ ինքնիշխանությանը սատարելու վճռականության համար Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք Մեղրիում 41 հա խոտածածկույթ է այրվել
Թուրքիայի ԱԺ խոսնակին եմ ներկայացրել «խաղաղության խաչմերուկը»․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում
ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ ընդհուպ մինչև կտրուկ գործողություններ «Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցն ու QR կոդով վճարումը Ադրբեջանը հայաթափեց Լեռնային Ղարաբաղը, բանտերում պահեց հայերին․ FT-ի անդրադարձը՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը ԱԽՔ հերթական «բրնձոցը» քաղաքական վայնասունի դրսևորում է՝ տարրական գիտելիքների բացակայությամբ Լոնդոնում ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը Իսրայելին դժվար ժամանակներ են սպասվում. իրանցի գեներալՊուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ-ԿԺԴՀ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացման նախագիծը 50-ամյա տղամարդը իր «Ռաֆ»-ում թմրամիջոց և զենք-զինամթերք էր պահում․ նա հայտնաբերվել է Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, ՀՀ-ում ամենաբարձրն է Փեզեշքիանը Բաքվին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքի մասին
Մամուլ

Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ եւ հիվանդանոց են ընկել․ «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով, օրերս Սյունիքի մարզի մի հատվածում դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող որոշ ԵԿՄ-ականներ թունավորմամբ տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Ընդ որում, թունավորման դեպքերը երկու անգամ են եղել։
Մեզ տեղեկացրին, որ առաջին թունավորման ժամանակ ԵԿՄ-ի կազմում դիրքեր բարձրացածներից երկուսը կոմայի մեջ են ընկել՝ ստացած ծանր թունավորումից։ Երկրորդ անգամ թունավորման դեպքի ժամանակ նման ծանր դեպք չի արձանագրվել։ Մեզ տեղեկացրին, որ մարտական հերթապահություն իրականացնողները սննդի մեջ օգտագործել են վայրի պտուղ, որից էլ ստացել են այդ թունավորումը։


Այդ պտուղը կոչվում է գայլի հատապտուղ՝ Lonicera xylosteum լատինական անվամբ, ռուսերենում՝ волчья ягода, որն ունի հալյուցինոգեն հատկություն։ Դրա փոքր քանակով օգտագործման դեպքում այն հալյուցինոգեն է, առաջացնում է տարատեսակ տեսիլքներ եւ զգացումներ, որոնք բնորոշ են թմրամիջոցներին։ Փոքր-ինչ մեծ չափաքանակով օգտագործման պարագայում կարող է առաջացնել կոմա, գիտակցության կորուստ, այսինքն՝ մարդու համար այն թունավոր է։


«Հրապարակի» աղբյուրը շեշտեց, որ դիրքապահ ԵԿՄ-ականները նախապես իմացել են այս պտղի հատկության մասին եւ կիրառել են հենց այդ նպատակով, ուղղակի չափն են չարաշահել, ինչի հետեւանքով էլ նման թունավորում է առաջացել, եւ 2 անձ կոմայի մեջ է ընկել։ Հետաքրքիր է, որ առաջին ողբերգական պատահարը դաս չի եղել` երկրորդ խումբն է հետեւել կոմայի մեջ ընկածների օրինակին եւ վայելել «գայլի հատապտուղների» թողած «կայֆը»։

«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ հալյուցինոգեն բույսի կամ սնկի օգտագործման հետեւանքով երկու անգամ Սյունիքի մարզից իրենց մոտ մարդիկ են տեղափոխվել։ «Սյունիքի մարզից են տեղափոխվել մեզ մոտ՝ կամավորներ էին, կարծեմ, ու նրանցից երկուսը կոմայի մեջ էին։ Սակայն դա այն կոման չէ, որ մարդիկ, այդ բառը լսելով, հասկանում են՝ գիտակցության կորուստ են ունեցել։ Հաջորդ օրը կամ երկու օր հետո էլի բերեցին մի քանի հոգու՝ նույն խնդրով, բայց մի քանի օր հետո արդեն լավ էին, ուշքի եկան»,- ասաց Կուրղինյանը։ Նման միջադեպերը մի բանի մասին են վկայում՝ անհասկանալի է, թե մեր երկրի սահմաններն ովքեր են հսկում, այդ անձանց նկատմամբ բանակի եւ ՊՆ-ի կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվում: