Աբովյան քաղաքը 61 տարեկան է (տեսանյութ)Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու Վրաստանում գտնվող ամերիկացիները զգուշացվել են հնարավոր բախումների մասինՀայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել բիզնեսի ֆինանսական գրագիտությունը.ԷՆ փոխնախարար Ինչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու Ասադը Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-Շահնազարյան Փարիզում բանաձև են ընդունել․ աջակցել են հայ ռազմագերիների, անհայտ կորածների խնդիրների լուծմանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ողջունել են «սահմանազատման գործընթացում» արձանագրված առաջընթացը Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին Արյունահեղությունը Գազայի հատվածում չի դադարում․ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին Թրամփը հնարավոր է համարել, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներինԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ Պապոյան ԻՀՊԿ հատուկ ուժերի հրամանատարը գտնվել է «Հըզբոլլահի» սպանված նոր ղեկավարի հետ նույն բունկերում Միրանյանն առաջին գոլն է խփել Կլուժի կազմում պաշտոնական խաղում Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ-ն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգով Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը Կլիման փոխում է պետական սահմանները ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին Պապոյանը մի խումբ քաղաքացիների հետ քննարկել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերը Պահեր, էմոցիաներ ու այլ տեսանկյուններ․ Նոա-Մլադա Բոլեսլավ խաղը՝ ներսից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը վարժանքներ են անցկացրել Ղազախստանում Ադրբեջանը վերահաստատում է, որ փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր. Հայրապետյան ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին․ քննարկվել է Ադրբեջանում ՄԻ կտրուկ վատթարացումը (տեսանյութ) Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը. Էջմիածնում ժամանակավորապես ջուր չի լինի (տեսանյութ) Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար. Ասադ Իշխանությանը ծառայող մամուլը Ադրբեջանի թեզերով դուրս է եկել ազգային շահով առաջնորդվող անհատների դեմ 47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ փողոցները քարուքանդ են, շենքերից մեկն էլ՝ թեքված Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան ձագերի (տեսանյութ) Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ «Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya Պուտինը նոր բանակ է հավաքում՝ 225 հազար պայմանագրային զինվորականներովԽաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 500 մ գլորվել ձորը․ կա տուժած Ինչ են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներըՀԱՄԱՍ-ի առաջնորդը նախապատրաստվում է Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի. The New York Times«Հայաստանը հարատև խաղաղություն չի ուզում»․ Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը Գիտության փառատոնը շարունակվում է՝ նոր գիտաֆանտաստիկ փորձառություններով. Գիտուժ
Մամուլ

Ինձ ուղեկցող ոստիկաններն այդ հանցագործության համահանցակիցներ են

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, այս տարվա ապրիլի 18-ին որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, դրա փոխարեն կիրառեց տնային կալանք եւ 7 մլն դրամ գրավ սահմանեց:

Նա մինչ օրս տնային կալանքի տակ է: 


Այն պատճառով, որ քաղաքացին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին անվանել է «հակահայ վիժվածք», Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին եւ կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն էր առաջացել, եւ Սամվելին թողել էին ավտոմեքենայի մեջ ու գնացել «կարիքները հոգալու»: Այդ պահին ինչ-որ դիմակավորված անձինք բարձրացել էին մեքենա, ձեռնաշղթաներով կապված Սամվելին հանել ավտոմեքենայից, տարել մի կողմ ու ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դիմակավորված անձինք պահանջել էին, որ Սամվելը կրկնի իր հասցեին ասված սեռական բնույթի հայհոյանքները, նա հրաժարվել ու ըմբոստացել էր, ինչից հետո թքել էին տղայի վրա: Դեպքի մասին հայտնի դարձավ ապրիլի 16-ին, երբ ԱԺ պատգամավորները տեսակցության էին գնացել Սամվելին, եւ վերջինս մանրամասներ էր փոխանցել կատարվածի մասին: Դրանից հետո, նաեւ փաստաբանների մասնակցությամբ, մեծ հանրային աղմուկ բարձրացավ, եւ դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն ստիպված էր վարույթ նախաձեռնել նաեւ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով: 

Սամվել Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում երեկ նշեց, որ հարուցված վարույթը տեղից չի շարժվում, ինչն իր համար սպասելի էր։ Ինչ վերաբերում է ոստիկաններին, Վարդանյանի կարծիքով` ոստիկանները դիմակավորված անձանց հանցակիցներն են. «Ոչ մի նորություն չկա գործի ընթացքից: Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, ես ավել բան չէի էլ սպասում, ոչ մի փոփոխություն, ոչ մի տեղաշարժ: Անկեղծ ասած, ո՛չ հույս ունեմ, ո՛չ էլ ակնկալիք, որ այս գործը բացահայտվելու է: Այս գործն ինձ համար բացահայտված վերջացած է, ի դեպ, ոչ միայն ինձ համար, այլեւ` շատերի: Կատարվածի մասով ասեմ, որ ինձ ուղեկցող ոստիկաններն այդ հանցագործության համահանցակիցներն են: Ես դեռ վերահսկման տակ եմ, ոտքիս եւ ձեռքիս սարք է ամրացված, շաբաթը մեկ անգամ պրոբացիային ստորագրություն եմ տալիս ու այդպես՝ հարաբերական «ազատության» մեջ եմ, եթե կարելի է այդպես ասել: Աշխատանք չունեմ, ռացիայով աշխատանք չեմ կարող կատարել, նախքան տեղի ունեցածը` ունեի աշխատանք, սակայն այս կարգավիճակում դա հնարավոր չէ: Մյուս աշխատանքից էլ ազատել են: Հանրահավաքներին մասնակցելու արգելք չկա, ամեն դեպքում, մի քանի ակցիաների մասնակցել եմ` Սրբազան պայքարի շրջանակներում»: 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց. «Վերջին անգամ առերեսումներ են տեղի ունեցել: Նշանակվել են փորձաքննություններ, բայց առերեսման մասով այս պահին նպատակահարմար չեմ համարում խոսել: Դեռեւս սպասում եմ նախաքննության մարմնի գործողություններին: Սամվել Վարդանյանը, առաջին րոպեից սկսած, իր պնդումները հաստատել է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա խոշտանգում չէ զուտ, այլ քաղաքական պատվերով խոշտանգում, ուստի ես որեւիցե հեռանկար չեմ տեսնում գործի բացահայտման մասով, կսպասենք էլի, ըստ այդմ՝ կհասկանանք»: Պրակտիկայում հիշո՞ւմ եք նման դեպք, երբ ոստիկանների թողտվությամբ նման դաժանություն տեղի ունենար։ «Ոստիկանների ներկայությամբ, մասնակցությամբ դաժանություններ եղել են, սակայն այս գործի առանձնահատկությունն այն է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոչ թե ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մեջ է խնդիրը, այլ` քաղաքացի-իշխանություն հարաբերությունների մեջ: Ցավոք սրտի, խոշտանգումները Հայաստանում հազվադեպ չեն, բայց դրանց մոտիվացիան հիմնականում այլ է: Օրինակ` քաղաքացին ոստիկանների պահանջը չի կատարում, քաղաքացու նկատմամբ ուժ են գործադրում, հայհոյում են` պատասխանում է: Իհարկե, սրանք էլ խոշտանգման պատճառ չեն հանդիսանում, բայց մոտիվացիան գոնե ընկալելի է: Սամվելի դեպքում որեւէ մոտիվացիա ոստիկանների կողմից չի եղել, մոտիվացիան քաղաքական իշխանության մեջ էր: Խնդիրը քաղաքական է: Բարձրագույն իշխանության ուղիղ մասնակցությունն ենք այստեղ տեսնում: Բացառում եմ, որ այս պարագայում կարող է այս գործն ունենալ հեռանկար: Սամվելի գործն այնքան խոսուն է, որ միակ բանը, որ կարող են անել, այս գործը քնեցնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չեմ ցանկանում կասկածի տակ դնել վարույթն իրականացնող քննիչի պրոֆեսիոնալիզմը: Խոսքը ոչ թե ինչ-որ մի անձի, այլ՝ համակարգի մասին է: Ես չեմ հավատում, որ այս համակարգն ունակ է արդարադատություն իրականացնել եւ արդյունք ունենալ: Ալեն Սիմոնյանը սպառնացել էր, նրա հրապարակային ակտն է հիմքն այս ամենի, բայց խնդիրն Ալեն Սիմոնյանը չէ, «Քաղպայմանագիրն» իր պաշտոնական էջում տարածել էր Սիմոնյանի գրառումը, ստացվում է, որ դա կուսակցության դիրքորոշումն է, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի»,- եզրափակեց Մելիքյանը: