Գրոսմայստեր Էրիկ Հակոբյանը հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը️Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. պատգամավորի ահազանգըՆիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն. ՍուրենյանցԲայդենն ու Բլինկենը չեղարկել են իրենց այցը Գերմանիա. հայտնի է պատճառըԱյս անգամ՝ 71 միլիոնի հատկացում․ «Հրապարակ»Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով ավելի քան 5,5 միլիոն մարդ տարհանվել Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչԱսֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ. «Ժողովուրդ»Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան (տեսանյութ)44-օրյա պատերազմnւմ որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցելԻսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Լիբանանում զոհվել է 36 մարդԴեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է. «Հրապարակ»Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»Գլխավոր մուրացիկը. Փաշինյանը կրկին խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից է ելույթ ունեցել. «Հրապարակ»
Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն ու այլ քայլերի դիմել
Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի մտերմությունն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից․ Օվերչուկ
Իսրայելն նշել է իր կորուստների քանակըԱՊՀ տարածքի գրավչությունը թույլ չի տալիս դավադիրներին իրականացնել իրենց երազանքը․ Զատուլին Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման․ Freedom House
Կես միլիոն դրամ են խոստանում «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին 17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում Վրաստանը կկորցնի ԵՄ-ից հատկացվող 121 մլն եվրոյի օգնությունը Վահագն Խաչատուրյանը գործուղվում է Աստանա Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլը Սլովակիայի առաջնությունում Կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց ԱՊՀ երկրները մեր ռազմավարական գործընկերներն են, տրամադրված ենք համագործակցության ամրապնդմանը․ Պուտին ՀՀ և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է․Պեսկով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները Դժբախտաբար, այսօր մեր ժողովրդի պատմությունը այս իշխանության «շնորհիվ» գրվում է Բաքվում․ Սրբազան ՌԴ-ն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիրի ժառանգության գրանցամատյան Փաշինյանը հայտարարել է՝ մտահոգված է տարածաշրջանային թեմաներով ՌԴ որոշ պաշտոնյաների ձևակերպումներից ՌԴ-ն չի միջամտում ՀՀ և Ադրբեջանի գործերին, երկրների ղեկավարները միշտ էլ նույն սեղանի շուրջ են նստած ԱԺ-ն հոկտեմբերին կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ Փաշինյան ՀՀ-ն ու Ադրբեջանն այսպես թե այնպես շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում. Պեսկով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա Ղազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Արցախի թեմում կարևորվել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին իրազեկումը ՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. Փաշինյան (տեսանյութ) Երևանը այս ամիս պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը հայտնել են, թե «երբ կստորագրեն» խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ.  սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը  եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր: 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։  Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և  ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։

Նկատելով ոստիկաններին, գիտակցելով իր կողմից ապօրինի ձեռք բերված՝ այդ պահին հիշյալ ավտոմեքենայում պահվող հրազենը վերջիններիս կողմից հայտնաբերելու իրական հնարավորությունը, ինչպես նաև իրեն ձերբակալելու մտավախությունից դրդված՝  նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ է արձակել ոստիկանության վերը նշված աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով ոստիկաններից մեկին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ ոստիկան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

41–ամյա տղամարդը, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, իր հանցավոր մտադրությունն ամբողջովին ավարտին չի հասցրել, քանի որ հրազենային վիրավորում ստացած հիշյալ ոստիկանի կյանքը հնարավոր է եղել փրկել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:

Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք  սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (4 դրվագ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։