Վանաձորի թատրոնում 93-րդ թատերաշրջանի մեկնարկը տրվել է «Անուշ» ներկայացմամբ (լուսանկարներ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկել է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025թ.թ. թատերաշրջանի բացումը։
Թատերահամերգային կազմակերպությունները սեպտեմբերի 10-16-ը մշակութասեր հանրությանը կներկայացնեն առաջիկա թատերաշրջանում իրենց խաղացանկերն ու համերգային ծրագրերը:
Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկած 93-րդ թատերաշրջանը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110- ամյակին։
Մեկնարկը տրվել է «ԱՆՈՒՇ» ներկայացմամբ։
Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի։
Թատերաշրջանի բացմանը ներկա են եղել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, կրթության և մշակույթի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մտավորականներ, թատերասեր հանրություն։
Բացման խոսքով հանդես են եկել Սուրեն Հովհաննիսյանի դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Հովհաննիսյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Ռոզա Մխիթարյանը և Հակոբ Ազիզյանը, թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը։