Թրամփը խոսել է Ռուսաստանի դեմ պատերազմի մասին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ ռազմական բախման կարիք չունի։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել է Նևադայwum ելույթի ժամանակ։
«Ցանկալի է թույլ չտալ, որ դա տեղի ունենա», - ասել է Թրամփը։
Նախկին նախագահը հավելել է, որ քվեարկելով Քամալա Հարիսի օգտին՝ Ամերիկայի քաղաքացիները կաջակցեն Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը:
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատելուց հրաժարվելու համար։