Հռոմի պապը չի աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին
ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ՝ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը, «կյանքին դեմ են»:
Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է ANSA-ն։
Լրագրողները պապից հետաքրքրվել են, թե որ թեկնածուին նա խորհուրդ կտա կաթոլիկ ընտրողներին քվեարկել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։
«Երկուսն էլ կյանքին դեմ են», - ասել է պապը մամուլի ասուլիսում: