Հանրապետության ողջ տարածքում այսօր հոսանքազրկումներ կլինեն Աբովյան քաղաքը 61 տարեկան է (տեսանյութ)Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու Վրաստանում գտնվող ամերիկացիները զգուշացվել են հնարավոր բախումների մասինՀայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել բիզնեսի ֆինանսական գրագիտությունը.ԷՆ փոխնախարար Ինչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու Ասադը Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-Շահնազարյան Փարիզում բանաձև են ընդունել․ աջակցել են հայ ռազմագերիների, անհայտ կորածների խնդիրների լուծմանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ողջունել են «սահմանազատման գործընթացում» արձանագրված առաջընթացը Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին Արյունահեղությունը Գազայի հատվածում չի դադարում․ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին Թրամփը հնարավոր է համարել, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներինԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ Պապոյան ԻՀՊԿ հատուկ ուժերի հրամանատարը գտնվել է «Հըզբոլլահի» սպանված նոր ղեկավարի հետ նույն բունկերում Միրանյանն առաջին գոլն է խփել Կլուժի կազմում պաշտոնական խաղում Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ-ն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգով Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը Կլիման փոխում է պետական սահմանները ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին Պապոյանը մի խումբ քաղաքացիների հետ քննարկել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերը Պահեր, էմոցիաներ ու այլ տեսանկյուններ․ Նոա-Մլադա Բոլեսլավ խաղը՝ ներսից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը վարժանքներ են անցկացրել Ղազախստանում Ադրբեջանը վերահաստատում է, որ փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր. Հայրապետյան ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին․ քննարկվել է Ադրբեջանում ՄԻ կտրուկ վատթարացումը (տեսանյութ) Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը. Էջմիածնում ժամանակավորապես ջուր չի լինի (տեսանյութ) Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար. Ասադ Իշխանությանը ծառայող մամուլը Ադրբեջանի թեզերով դուրս է եկել ազգային շահով առաջնորդվող անհատների դեմ 47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ փողոցները քարուքանդ են, շենքերից մեկն էլ՝ թեքված Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան ձագերի (տեսանյութ) Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ «Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya Պուտինը նոր բանակ է հավաքում՝ 225 հազար պայմանագրային զինվորականներովԽաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 500 մ գլորվել ձորը․ կա տուժած Ինչ են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներըՀԱՄԱՍ-ի առաջնորդը նախապատրաստվում է Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի. The New York Times«Հայաստանը հարատև խաղաղություն չի ուզում»․ Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը
Քաղաքականություն

Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն Հակոբյան

1996-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո անվերահսկելի էին դարձել բանակի ղեկավարության եւ Երկրապահ կառույցի վարքագիծը։ Արդյունքում, օգտվելով ստեղծված իրավիճակից, ԱԺ-ում Երկրապահը դարձավ քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերեւս, ամենազավեշտալի դրվագներից է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա իր հոդվածում, մասնավորապես, նշել է. «ԱԺ-ի երկրապահացումը նաեւ ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական կոնյուկտուրայով ձեւավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։

98-ի փետրվարյան իշխանափոխությունը պետության ներսում ստեղծված պատկերի ճիշտ հայելային արտացոլումն էր։

Խորհրդարանի եւ, ընդհանրապես, պետական ինստիտուտների աստիճանական վատթարացումը՝ դեգրադացիան, քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեցին քաղաքական տիրույթում նիկոլատեսակի հայտնվելու համար։

Օրվա իշխանությունները, օգտվելով պատուհասի՝ իշխանության հասնելու համար որեւէ սրբության առաջ կանգ չառնելու որակներից, նրան օգտագործեցին ամենատարբեր հարցերում՝ նաեւ ներիշխանանական խնդիրները լուծելիս։ Հայտնի փաստ է, որ նրա չտես, ագահ, փողին անմնացորդ նվիրյալի եւ պատվերներ կատարելու անբարո հատկանիշներից օգտվելով, տարբեր միջոցներով նրան կաշառում էին՝ ընդհուպ մինչեւ ամսական «նալոգ»… Այդ մասին կան նաեւ, այսպես կոչված, ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նա կարողանում էր նաեւ բավական թանկ վաճառել յուր կերած ծեծը, ինչին սովորաբար արժանանում էր նենգ խաղեր տալու կամ՝ տված խոստումները դրժելու պատճառով։ Այլ խոսքով, իրենց անձնական խնդիրները լուծելու համար օրվա իշխանությունները պարարտ հող ստեղծեցին՝ ազգակործան սինլքորի կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին։ Եւ ծիծաղելի է, որ հիմնականում այսօր հենց նրանք են փորձում դավաճանի լույս աշխարհ գալը պայմանավորել դրսի ուժերով։

Եկեք խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը հետեւանք է, ոչ՝ պատճառ։ Հավատացեք՝ մենք, մեր հավաքական կերպարն է ծնել նրան… Օրվա իշխանությունների կողմից կառուցած ծննդատանն է սաղմնավորվել եւ լույս աշխարհ եկել նա։ Եվ, նկատի ունենալով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում, այսօր էլ շարունակում է այդ կառույցը ծնունդներ ընդունել։ Նոր նիկոլներ լույս աշխարհ չգալու համար, կարծում եմ, հիմնավորապես պետք է փակել այդ ծնարանը։ Իսկ դրա համար՝ նախ պետք է վերացնել այդպիսիներին ծնող պատճառները։

Բայց մարդիկ, որոնք ոչ միայն այսօր չպետք է լինեին ընդդիմադիր դաշտում, այլ իրենց թույլ տված սխալների համար պետք է ապաշխարեին եւ դուրս գային քաղաքականությունից, ամեն գնով պայքարում են, որպեսզի քաղաքագիտական միտքը չանդրադառնա վարչապետ կոչվածին ծնող պատճառներին։ Իրենց հրապարակային կամ ոչ հրապարակային գործողություններով նրանք այսօր էլ շարունակում են ապահովել այդ ծննդատան քաղաքական դիզայնը։

Հաճախ եմ իմ վերլուծություններում անդրադարձել այս ազգակործանին ծնող պատճառներին։ Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ իշխանության որոշ ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Ելք» դաշինքի ձեւավորմից, Սահմանադրության կոպիտ խախտմամբ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելուց՝ մինչեւ երրորդ անգամ պետության բարձրագույն պաշտոնում Սերժ Սարգսյանին նշանակվելը՝ ինչը առիթ դարձավ ոչ միայն «Սերժին մերժելուն», այլեւ հայկական երկու պետությունների ճակատագիրը զոհասեղանին դնելուն։

Արցախի հարցը արդեն լուծված է, Հայաստանինն՝ ընթացքի մեջ է։

Բայց, ցավոք, բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նրանք պրոֆեսիոնալ ռուպոր բռնողների միջոցով սկսեցին զրպարտել եւ վիրավորել հարցադրման հեղինակներին։ Զորօրինակ այդ զառանցանքներից մեկը՝ Ռուբեն Հակոբյանն է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող չեմպիոնը։ Նպատակը հստակ է՝ ամենաստոր ձեւերով պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են բացահայտել պետությանն ողբերգության մեջ ներքաշած դավաճանության պատճառները, ինչը չի բխում ոմանց շահերից։

Անշուշտ, սխալվելը մարդու բնական իրավունքներից է, առավել եւս, որ օրվա իշխանությունների դեմ հասարակության զգալի հատվածի ընդվզումը ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Բայց երբ հայտարարում են, որ նախիրի միջից ժողովուրդը էշի ճակատը պաչեց, մեղմ ասած, երեսպաշտություն է։ Ժողովրդին ուղորդեցին այդ տարածք օրվա իշխանությունները, ովքեր ի ցույց ժողովրդի, իրենց գործողություններով եւ իրար հերթ չտալով նախ իրենք պաչեցին ազգադավի ճակատը։ Բայց, երբ վերախմբագրվելու եւ ինքնահաստատվելու համար փորձում են զրպարտել ու վիրավորել մարդկանց, ովքեր հենց սկզբից պայքարել են այս ազգակործան պատուհասի կողմից իշխանությունը զավթելու դեմ՝ սա իսկսպես ճիզվիտին հատուկ անբարոյականություն է։

Այո՛, համոզված եմ՝ պատասխանատվությունից խուսափելու եւ հասարակության ուշադրությունը շեղելուն է միտված վարչապետ կոչվածի գոյությունը դրսի ուժերով պայմանավորելը։ Եւ քանի դեռ մենք փորձում ենք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով մեր աչքը մխրճած հաստաբուն գերանը եւ մեղադրել այդ գերանի գոյությունից օգտվող աշխարաքաղաքան կենտրոններին, մենք դեռ երկար կքայլենք ինքնասպանության ճանապարհով։ Եվ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը։

Հ.Գ. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ»։

Պարույր Սեւակ, «Ազգային սնապարծություն եւ ազգային արժանապատվություն»